3990 դիտում
11:45 11-01-2021
Ոստիկանության բաժնում հայտնեցին, որ ես կասկածվում եմ քրեական օրենսգրքով նախատեսված ինքնիրավչություն կատարելու մեջ. Արսեն Բաբայանն ազատ է արձակվել
Քիչ առաջ ազատ արձակվեցի և դուրս եկա ոստիկանության կենտրոնական բաժնից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
«Դավաճան տականքը, փաստորեն, այնքան է սարսափած, որ տանից դուրս չի գալիս մինչև ես անազատության մեջ չլինեմ:
Երեկվա հայտարարությանս համաձայն դուրս եկա տանից և ուղևորվեցի օդանավակայան: Շենքի բակում նկատեցի ու ողջունեցի ոստիկանության օպերատիվ ծառայողներին, որոնք ամբողջ գիշեր ծածուկ (իրենց կարծիքով) հերթապահել էին մեր շենքի մուտքի մոտ:
Նստեցի մեքենան ու շարասյունով, որի մեջ էին երեք օպերատիվ մեքենաներ, «միասին» շարժվեցինք դեպի օդանավակայան: Հասնելով կոնյակի գործարանի մոտ տեսա, որ Իսակովի պողոտան փակել են: Շրջադարձ կատարեցի և շարժվեցի դեպի Արշակունյաց փողոց: Կրկին շարասյանով, որին ընթացքուն միացան նաև 2 ճանապարհային ոստիկանության մեքենաներ:
Արշակունյաց պողոտայում ՃՈ մեքենայից բարձրախոսով հայտնեցին մեքենայիս համարանիշը և խնդրեցին կանգնել: Բնականաբար կանգնեցի: Կանգնեցի ու մեքենայիս մոտեցան ոստիկանության 5 օպերատիվ ծառայողներ և հայտնեցին, որ ինձ բերման են ենթարկում ոստիկանության բաժին:
Ոստիկանության բաժնում հայտնեցին, որ ես կասկածվում եմ քրեական օրենսգրքով նախատեսված ինքնիրավչություն կատարելու մեջ: Ավելի ծիծաղելի մեղադրանք չէի կարող պատկերացնել:
Ոստիկանության բաժնում հենց տեղեկացան, որ ստահակ դավաճանը ոստիկանության և ԱԱԾ զորքերի ջանքերով ճողոպրել է արժանապատիվ քաղաքացիների միջով ու փախել է երկրից՝ ինձ հայտնեցին, որ ազատ եմ:
Նիկոլ, ամբողջ կյանքումդ վախենալու ես արժանապատիվ հայից: Ամբողջ կյանքումդ թաքնվելու ես ինձանից:
Դավաճանին հիշեցնում եմ, որ ես ունեմ ծով համբերություն, իսկ ինքը ժամանակավոր անվտանգություն»,- գրել է Բաբայանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ ազատ արձակվեցի և դուրս եկա ոստիկանության կենտրոնական բաժնից: Դավաճան տականքը, փաստորեն,...
Posted by Arsen Babayan on 2021 թ. հունվարի 10, կիրակի
Նմանատիպ նյութեր
1338 դիտում
11:52 08-04-2016
Օբյեկտիվ քննության նպատակով՝ ինքնիրավչություն կատարելու վերաբերյալ քրեական գործն ընդունվել է ՀՀ ՀՔԾ վարույթ
1675 դիտում
12:45 22-02-2018
Կապաքրեականացվեն ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք տնտեսական հանցագործություններ. ՊԵԿ
Այս բաժնից
682 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2011 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
916 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց