3430 դիտում
15:26 13-01-2021
ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատում է վարչապետը, կոռեկտ չէ, որ ես անդրադառնամ այդ հարցին, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն ստեղծված չէ, և հիմք չունեմ չստեղծված մարմնի մասին խոսելու. Արգիշտի Քյարամյան․ Tert.am
Մամուլում այսօր հրապարակում էր արվել այն մասին, որ ՔԿ նախագահի տեղակալ, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը կնշանակվի ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար: Այս առնչությամբ [url=https://www.tert.am/am/news/2021/01/13/Argishti-Qyaramyan/3494051?fbclid=IwAR188Ftatu8olBVIMxb-iV5ojTMse_gtmXBWhrP222HwM_-gMdRztjhhq6Q]Tert.am[/url]-ը մեկնաբանություն խնդրեց Արգիշտի Քյարամյանից:
[b]-Պարո՛ն Քյարամյան, հրապարակում կա, որ Դուք դեռ չստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնին եք նշանակվելու, կա՞ նման քննարկում:[/b]
-Այդ հարցով մեկնաբանություն չեմ կարող տալ, այդ մարմինը նույնիսկ դեռ չի ձևավորվել, որևէ հիմք չունեմ այս պահին չձևավորված մարմնի աշխատակիցների վերաբերյալ հրապարակումներ անելու:
[b]-Պարո՛ն Քյարամյանը, իսկ ինչո՞ւ պատերազմի օրերին ազատվեցիք Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից, սա հարց է, որի պատասխանը չի տրվել:[/b]
-Այդ հարցին ինքս անդրադառնալու տեսակետից խնդիր եմ տեսնում, որովհետև ԱԱԾ տնօրենը պաշտոնի նշանակվում և ազատվում է վարչապետի առաջարկով, և դա զուտ վարչապետի տիրույթում գտնվող հարց է, և չեմ կարծում, որ կոռեկտ կլինի, որ ես անդրադառնամ այդ հարցին:
[b]-Բայց, այնուամենայնիվ կա՞ր պատճառ, որ Դուք ազատվեիք այդ պաշտոնից:[/b]
-Ես արդեն ասացի իմ ասելիքը:
Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2021/01/13/Argishti-Qyaramyan/3494051?fbclid=IwAR188Ftatu8olBVIMxb-iV5ojTMse_gtmXBWhrP222HwM_-gMdRztjhhq6Q]սկզբնաղբյուր[/url] կայքում
Նմանատիպ նյութեր
5411 դիտում
11:17 05-01-2023
44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական գործերով 17 000 անձ է հարցաքննվել․ Արգիշտի Քյարամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
1528 դիտում
19:04 09-05-2023
Ես ընդհանրապես ոչ մի բանից չեմ վախենում, ժամանակը կգա, կերևա՝ ով է դավաճան. Արգիշտի Քյարամյան
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»