211652_close_icon
views-count6200 դիտում article-date 13:07 26-01-2023

Օրապահը և այլ վկաներ ցուցմունք են տվել և հիմնավորել վառարանը բենզինով վառելու վարկածը․ ամեն ինչ շատ պարզ է, այլ բաներ փնտրելու ակնկալիքներն այդքան էլ ազնիվ չեն․ Արգիշտի Քյարամյան

Ազատի զորամասի կացարանի քրեական վարույթի շրջանակներում մինչ այս պահը հարցաքննված բոլոր վկաները ուղիղ վկայում են, որ ի սկզբանե առաջ քաշած վարկածը՝ վառարանը բենզինով վառելը, հիմնավոր Է։ 

Այս մասին Կառավարության նիստին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

«Ասեմ ավելին, օրապահը, որն ականատես է եղել դեպքին, ցուցմունք է տվել և հիմնավորել է այդ վարկածը։ Այսինքն, ամեն ինչ շատ պարզ է, և այլ բաներ փնտրելու ակնկալիքները, կարծում եմ, այդքան էլ ազնիվ չեն»,–ասաց Քյարամյանը։

Նիկոլ Փաշինյանն արձագանքելով ասաց․ «Գործի տվյալներով հիմնավորվում է,որ վառարանում կրակը մարած է եղել, զինվորը փայտեր է լցրել, սպան ասել է՝ մի բանով վառեք, որ կպնի, դիզվառելիք է ուզել վարորդներից, որից հետո որոշել է, որ բենզինն ավելի հարմար է։  Վկան տեսել է բենզինի տարան և սպայի հագուստը բռնկված վիճակում։ Այդ ամենն այս պահին գոնե հիմնավորվում է»։

Նմանատիպ նյութեր