211652_close_icon
views-count1965 դիտում article-date 16:58 13-01-2021

Հենրիխ Մխիթարյան. Անհավատալի է, որ 21-րդ դարում պատերազմը ձգվում է 30 տարի. Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լայնածավալ հարցազրույց է տվել La Repubblica պարբերականին՝ խոսելով նաև արցախա-ադրբեջանական պատերազմի մասին, հայտնում է [url=https://armsport.am/2021/01/13/%d5%a1%d5%b6%d5%b0%d5%a1%d5%be%d5%a1%d5%bf%d5%a1%d5%ac%d5%ab-%d5%a7-%d5%b8%d6%80-21-%d6%80%d5%a4-%d5%a4%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a5%d6%80%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a8-%d5%b1/]Arsmsport.am[/url]-ը: [b]-Քաղաքական պատճառներով դուք չկարողացաք մասնակցել 2019-ին Բաքվում կայացած Եվրոպա Լիգայի եզրափակչին. որպես հայ ապահով չէիք լինի: [/b] -ՈՒԵՖԱ-ն պիտի երաշխավորի բոլոր խաղացողների անվտանգությունը: Եվրոպական եզրափակիչը կյանքում մեկ անգամ տեղի ունեցող հնարավորություններից է, երբեմն միակը, որը տեղի է ունենում քեզ հետ: Եվ անվտանգության նկատառումներից ելնելով այն բաց թողնելը՝ իսկապես ցավալի էր, այնպես, ինչպես ցավալի է Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմը: Յուրաքանչյուր երկրում անվտանգ խաղալը յուրաքանչյուր խաղացողի իրավունքն է, հատկապես, երբ նրանք հյուրընկալում են եվրոպական եզրափակիչ: [b]-Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ծագել է ձեր ծնվելուց մեկ տարի առաջ. ի՞նչ կշիռ է այն ունեցել ձեր ձևավորման հարցում: [/b] -Շատերը չեն հասկանա, որովհետև քչերն են հայտնվել նման իրավիճակներում: Երեխա ժամանակ շատ բան չէի հասկանում, բայց հետո սովորեցի, նույնիսկ դպրոցում, և ցավալի բաներ տեսա: Անհավատալի է, որ 21-րդ դարում նման բաներ են տեղի ունենում: Պատերազմը ձգվում է 30 տարի: Ցավալի է մտածել, որ Ադրբեջանում գերիներ են պահվում, որոնք տարիներ շարունակ գողացվել են իրենց ընտանիքներից: [b]-Ֆուտբոլային աշխարհից ավելի՞ մեծ աջակցություն էիք սպասում: [/b] -Երբ հակամարտությունը սկսվեց, ինձ խնդրեցին համոզել խաղացողներին, որ արտահայտվեն ի աջակցություն Հայաստանի: Բայց ես դեմ եմ խնդրել այն մարդկանց, որոնք չգիտեն այն երկրի պատմությունը, որին պիտի աջակցեն: Ես արեցի դա, բայց միայն խաղաղության կոչով, ոչինչ ավելին: [b]-Ի՞նչը համոզեց ձեզ: [/b] -Կարևոր էր, որ աշխարհն արթնանար, ինչ-որ մեկը լսելի դարձներ իր ձայնը: Շատերը նախընտրեցին չներգրավվել դրա մեջ: Շնորհակալ եմ Իտալիայի կառավարությանն աջակցության համար, ինչպես նաև Մատեո Սալվինիին, նույնիսկ եթե իմը քաղաքական նախապատվություն չէ: Եվ շնորհակալ եմ նրանց, ովքեր ճանաչեցին Արցախի անկախությունը: [b]-Մի քանի օրում «Ռոման» իր ակումբներին տեղեկացրեց, որ իրենց ցանցը հասանելի դարձնեն հայ ժողովրդին օգնելու համար: [/b] -Այո՛, դա ֆանտաստիկ է և ֆանտաստիկ նախաձեռնություն էր: Նրանք գիտակցել են մարդկանց տառապանքների չափն ու վճռել իրենց ներդրումն ունենալ: Երբեք չեմ դադարի նրանց երախտապարտ լինել: Հարցազրույցն ամբողջությամբ՝ [url=https://https://armsport.am/2021/01/13/%d5%a1%d5%b6%d5%b0%d5%a1%d5%be%d5%a1%d5%bf%d5%a1%d5%ac%d5%ab-%d5%a7-%d5%b8%d6%80-21-%d6%80%d5%a4-%d5%a4%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a5%d6%80%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a8-%d5%b1/]Armsport.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր