211652_close_icon
views-count1109 դիտում article-date 13:08 14-01-2021

Կառավարությունը նվիրաբերված 1800 պլանշետները կտրամադրի կարիքավոր ընտանիքների երեխաներին

Կառավարությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակչական կենտրոնից և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ից որպես նվիրաբերություն ընդունեց 1800 միավոր շարժական գույք՝ պլանշետ: Ընդունված որոշմամբ նախատեսվում է պլանշետները ամրացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ հանրակրթական դպրոցներում հեռավար կրթության կազմակերպման նպատակով: Որոշման ընդունումը պայմանավորված է նոր տիպի կորոնավիրուսային համավարակի (COVID-19) տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում՝ հիմնական հանրակրթական ծրագրերի հեռավար կրթության միջոցով կազմակերպելու նպատակով կարիքավոր ընտանիքների երեխաներին համապատասխան տեխնիկական միջոցներ (պլանշետ կամ հեռախոս) տրամադրելու և երեխաների կրթության իրավունքի երաշխավորման պահանջից բխող սույն որոշման նախագծում նշված կազմակերպությունների կողմից ցուցաբերած մարդասիրական քայլով:

Նմանատիպ նյութեր