1629 դիտում
13:50 14-01-2021
Թուրքիայում վերջին տասնամյակի ամենախիստ երաշտն է. 17 մլն բնակչությամբ Ստամբուլի ջրի պաշարը կբավականացնի 45 օր
Թուրքիայի խոշոր քաղաքների ջրի պաշարներն առաջիկա մի քանի ամիսներին կսպառվեն, Ստամբուլին մնացել է մոտ 45 օրվա ջուր, հայտնում է [url=https://www.theguardian.com/world/2021/jan/13/turkey-drought-istanbul-run-out-water-45-days]The Guardian[/url]-ը:
Անձրևների պակասը երկրում հանգեցրել է վերջին տասնամյակի ամենախիստ երաշտի, և 17 մլն բնակչություն ունեցող մեգապոլիսը ջրի լուրջ խնդիր ունի:
Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշն այս ամսվա սկզբին հայտնել էր, որ մայրաքաղաքը ևս 110 օրվա համար պաշար ունի ամբարտակներում և ջրամբարներում:
Իզմիրը և Բուրսան՝ Թուրքիայի մյուս երկու խոշոր քաղաքները, ևս խնդրի առաջ են հայտնվել. ամբարտակները, համապատասխանաբար, մոտ 36 տոկոսով և 24 տոկոսով են լցված:
Հունաստանի և Բուլղարիայի հետ սահմանին մոտ գտնվող Քոնիայում և Էդիրնեում ցորենի մշակությամբ զբաղվող ֆերմերները նախազգուշացնում են բերքի կորստի մասին:
Նմանատիպ նյութեր
1530 դիտում
13:14 26-08-2014
Արցախում ամառային բարձր ջերմաստիճանը սակավացրել է ջրի պաշարը. տեսանյութ
8208 դիտում
14:21 28-02-2016
90 տոկոս աղքատ բնակչությամբ Զիմբաբվեի նախագահը ծննդյան օրը 1 մլն դոլար է ծախսել բյուջեից
Այս բաժնից
418 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1021 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
691 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել