2680 դիտում
14:20 14-01-2021
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնվել է «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթում
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ երկնիշ տնտեսական աճն իր թիրախն է։
Սակայն նա նաև նշեց, որ առկա է մոտ 20 տոկոս անկում ներմուծման, արտահանման և սպառման ոլորտներում, իսկ 2020 թվականին, իր տվյալներով, եղել է 8,5 տոկոս տնտեսական անկում:
Միաժամանակ, նախարարն ասաց, որ տնտեսությունը կայունացնելու ու զարգացնելու քայլերի երկար ցանկ ունեն:
«Կառավարության օրակարգում ընդգրկված հարցերն ուղղված են տնտեսական պոտենցիալը պաշտպանելու և տնտեսավարողների համար ավելի լավ աշխատանքային պայմաններ ստեղծելու համար»,- ընդգծեց նա:
Նմանատիպ նյութեր
3595 դիտում
19:50 26-11-2020
ՀՀ նախագահի հրամանագրով Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը
4311 դիտում
11:53 28-11-2020
Ինչ է պատմել բանակի մասին Վահան Քերոբյանը՝ էկոնոմիկայի նախարար նշանակվելուց օրեր առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
901 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»