211652_close_icon
views-count1420 դիտում article-date 13:55 15-01-2021

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է «Մայրություն»հասարակական կազմակերպության մի խումբ ակտիվիստների

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հունվարի 14-ին ընդունել է «Մայրություն» հասարակական կազմակերպության մի խումբ ակտիվիստների՝ կառույցի նախագահ Հասմիկ Միքայելյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի լրավտության և հանրության հետ կապերի բաժնից։ Քննարկվել են ետպատերազմյան իրողությունների հետ կապված հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել պատերազմական գործողությունների արդյունքում անտուն մնացած քաղաքացիների հիմնախնդիրներին: 8000 ընտանիք կացարանի կարիք ունի: Արդեն իսկ գործուն քայլեր են արվում ակտիվ բնակարանաշինության համար: Հնչեցվեց մտահոգություն Ստեփանակերտի գերբնակեցման կապակցությամբ, ինչին ի պատասխան խորհրդարանի ղեկավարը տեղեկացրեց, որ մոտ 600 տուն կվերանորոգվի գյուղական բնակավայրերում: ԱԺ նախագահն անդրադարձավ ռազմագերիների և անհետ կորածների ճակատագրերին՝ շեշտելով, որ իշխանությունների կողմից ամեն ջանք գործադրվում է տղաների գտնվելու վայրը հայտնաբերելու ու նրանց տուն վերադարձնելու ուղղությամբ: Արթուր Թովմասյանը շեշտեց այն միտքը, որ ամեն մեկը իր տեղում ազնիվ ծառայելով՝ կնպաստի երկրում կայունության հաստատմանը:

Նմանատիպ նյութեր