22963 դիտում
12:05 18-01-2021
Կոտայքի մարզում վթարի է ենթարկվել «Արքա» ռեստորանի խոհարարը․ վիրավորը «Արջաղբյուր» ռեստորանի խոհարարն է
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հունվարի 16-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ ձախից» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Հրազդան քաղաքի բնակիչ 30-ամյա Վահագն Զախարյանն է, ով նույն օրը՝ ժամը 00։10-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ-ին, դեպի Հրազդան ընթանալիս, Հրազդանի բնակիչ 30-ամյա Լիպարիտ Միքայելյանի կողմից վարած Opel մակնիշի ավտոմեքենայում է եղել, երբ այն վթարի է ենթարկվել։ Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Փաստի առթիվ Ոստիկանության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վ Զախարյանն աշխատում է Ծաղկաձորում գործող «Արջաղբյուր» ռեստորանում՝ որպես խոհարար, իսկ Opel ավտոմեքենայի վարորդ Լ․ Միքայելյանն աշխատում է Ծաղկաձորում գործող «Արքա» ռեստորանում՝ որպես խոհարար։
ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանի հանձնարարականով՝ Հրազդանի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վթարված Opel-ը հայտնաբերելու ուղղությամբ։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: