1397 դիտում
17:13 18-01-2021
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է երկրից Նիդեռլանդների դեսպանատան 2 աշխատակցի արտաքսման մասին
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է երկրից Նիդեռլանդների դեսպանատան 2 աշխատակցի արտաքսման մասին: Այս մասին գրում է [url=https://ria.ru/20210118/posolstvo-1593521554.html?fbclid=IwAR1PVOLDXLjDwwBdhJ3uUdOirfHBTKTI1TwVg6Afowf8NTKUGLXqv_2eRm8]ria.ru[/url] գործակալությունը:
Դիվանագիտական գերատեսչությունը կանչել է Նիդեռլանդների գործերով ժամանակավոր հավատարմատար Յոոստ Ռեյնտեսին և վճռական բողոք ներկայացրել երկու ռուս դիվանագետներին անհիմն կերպով անցանկալի անձ հայտարարելու կապակցությամբ:
«Այս ոչ բարեկամական և սադրիչ քայլը, ինչպես նաև հակառուսական հիստերիայի նոր շրջափուլը, որը կազմակերպվել է Հաագայի կողմից իշխանամետ լրատվամիջոցների միջոցով, ցույց են տվել հոլանդական իշխանական շրջանակներում ողջամտության բացակայությունն ու ռուս-հոլանդական հարաբերություններում իրական խնդիրների անհասկացողությունը, դրանց հետագա խաթարմանը նպաստելու կանխամտածված միտումը»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Այսպիսով, Մոսկվան, առաջնորդվելով փոխադարձության սկզբունքով, որոշել է արտաքսել Նիդեռլանդների դեսպանատան 2 աշխատակցի: Նրանք ստիպված կլինեն լքել Ռուսաստանը 2 շաբաթվա ընթացքում:
Դեկտեմբերի սկզբին Նիդեռլանդների իշխանությունները 2 ռուս դիվանագետի մեղադրել էին լրտեսության համար և նրանց անցանկալի անձ էին հայտարարել: Նիդեռլանդներում պնդում էին, որ ռուսների դիվանագիտական կարգավիճակը քողարկում էր, իրականում նրանք արտաքին հետախուզական ծառայության սպաներ էին:
Միևնույն ժամանակ, ինչպես նշել են Ռուսաստանի դեսպանությունում, հոլանդական կողմը չի ներկայացրել որևէ ապացույց դիվանագետների անօրինական գործողությունների վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
4245 դիտում
16:37 22-12-2018
Նիդեռլանդների իշխանությունները անփոփոխ են թողել հայ ընտանիքի արտաքսման որոշումը
3707 դիտում
17:55 25-07-2017
ԱՄՆ-ում դատարանն արգելափակել է 1400 իրաքցիների արտաքսման մասին որոշումը
529 դիտում
18:41 12-09-2024
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ
Այս բաժնից
604 դիտում
10:44 22-10-2024
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում, Երևանի որոշ հասցեներում
1006 դիտում
09:44 22-10-2024
Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում
4528 դիտում
09:17 22-10-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 6 մարզերում