211652_close_icon
views-count634 դիտում article-date 18:41 12-09-2024

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Ըստ լրատվամիջոցների, դիվանագետներին կանչելու պատճառ են դարձել եվրոպացի պաշտոնյաների ոչ կառուցողական դիտողությունները, որոնք Իրանին մեղադրում են Ուկրաինայում պատերազմին միջամտելու մեջ և առաջարկում են նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ:

Նմանատիպ նյութեր