2807 դիտում
18:32 19-01-2021
Նպատակ չունեն պարզելու` Արոն շպիոն է, թե` ոչ, այլ «հրատապ» պետք է պարզել՝ ով է արտահոսքի մեղավորը. Թաթուլ Պետրոսյան
Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ գործակալ լինելու վերաբերյալ տեղեկություններին։
«ՀՀ ԱԺ նախագահ Ա․ Միրզոյանի մասին վերջին հրապարակումը Հայ ազգի մոտ առաջացրեց նոր ցնցումներ։ Չգիտեմ աշխարհում կա նման նախադեպ, որ երկրի 2-րդ դեմքը (գուցե առաջին) լինի իր ազգի նկատմամբ ջարդ ու եղեռն իրականացրած թշնամու գործակալ, առավել ևս մարդ ով ուսումնասիրում է իր ազգի ցեզասպանության հետ կապված դեպքերը։
Այստեղ լուրջ քրեաիրավական և խորը բարոյական խնդիրներ կան։
Քրեաիրավական առումով այս հրապարակումը պետք է դիտարկվեր որպես հանցագործության մասին հաղորդում և գլխավոր դատախազը ղեկավարվելով ՀՀ քր․ դատավարության օրենսգրքի 175-176 հոդվածներով անհապաղ հարուցեր քրեական գործ ՀՀ քր․ օրենսգրքի 299 հոդվածով (նույնիսկ առանց նյութեր նախապատրաստելու), այնուհետև օմեգա-արարատը ՀՔԾ-ում պետք է հարցաքննվեր որպես կասկածյալ։
Հիմա ինչ է կատարվում, քր, գործ հարուցելու փոխարեն ԱԱԾ-ն ծառայողական քննություն է սկսել, պարզելու թե ինչպես է այս գաղտնի փաստաթուղթը հայտնվել այլ մարդու մոտ, որն էլ հրապարակել է։
Պատկերացրեք էշը թողած պոչի հետևից են ընկել, այսինքն նպատակ չունեն պարզելու արոն շպիոն է թե ոչ, այլ «հրատապ» պետք է պարզել արդյոք ով է այս արտահոսքի մեղավորը (չնայած սա ևս լուրջ խնդիր է)։
Բարոյական տեսանկյունից այս անձը ճակատին ունենալով դավաճանի խարան կրելու է ամբողջ կյանքում և ոչ միայն ինքը այլ նաև իր բոլոր մտերիմ-ընկեր-բարեկամները, իրենց կողքին այդպիսի դավաճան ունենալու համար (խեղճ երեխաներ․․․)։
Հիշում էք Գյումրեցիներն ինչպես էին հասցե մատնանշում «շպիոն օնոի տունը գիտեք․․․»։
Այս անհայրենիքն ըստ այդ տեղեկությունների 2005-2007թ․թ․ եղել է թուրքերի գործակալ և դեռ պետք է պարզել շուրջ 2 տարվա ընթացքում ինչ տեղեկություններ է փոխանցել թշնամուն։
Օմեգա-արոն 2007թ․ հավաքագրվելով ՀՀ ԱԱԾ-ի կողմից սկսել է տեղեկություններ փոխանցել նաև իրեն շրջապատող անձանց վերաբերյալ (դա իր պարտականությունն է, որի համար սահմանված կարգով գումար է ստանում)։
Այդ անձիք թող հիմա երևակայեն թե ինչեր է արոն իրենց մասին հայտնել ԱԱԾ-ին։
Այս դեպքում արարքը որպես այդպիսին չի դիտարկվում որպես հանցագործություն բայց կարծում եմ արոն պետք է որ ավելի շատ ուզեր դատվել քան ունենար գործ տվողի պիտակ (չնայած նորմալ մարդը կնախընտրեր ինքնասպանությունը)
Չնայած ԱԱԾ-ն էլ լավ չի վարվել. ինֆորմացիայի համար չի տվել այնքան գումար, որ մարդը փոշեկուլը վարկով չգներ։
Հ,Գ, համոզված եմ, որ դատախազությունն ու ՀՔԾ-ն լավ գիտեն, որ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը որպես հանցավոր արարք տեղի է ունենում ինչպես գործողությամբ այնպես էլ անգործությամբ»,–գրել է նա։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
892 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»