1467 դիտում
10:53 21-01-2021
Հունվարի 21-ից «ԱՐ» հեռուստաընկերությունն այլեւս չի լինելու եթերում. հայտարարություն
2021 թվականի հունվարի 21-ից «ԱՐ» հեռուստաընկերությունն այլեւս չի լինելու եթերում՝ գործունեության լիցենզիայի ժամկետը լրանալու պատճառով: Այս մասին հայտարարություն է տարաել «ԱՐ» hեռուստաընկերության տնօրեն՝ Արամ Ղազարյանը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «ԱՐ» հեռուստաընկերությունը ոչ մեկին չի վաճառվել, նվեր չի տրվել: Նույնիսկ սարքավորումները եւ տեխնիկական միջոցները չեն վաճառվելու եւ նվեր չեն տրվելու:
2003 թվականից սկսած՝ «ԱՐ» հեռուստաընկերությունը, նոր սեփականատերերի ներդրած զգալի ֆինանսների, ջանքերի եւ ժամանակի շնորհիվ ստեղծել է յուրահատուկ ձեռագիր ունեցող հեռուստաալիք՝ ավելի քան հիսուն հաղորդաշարով:
«ԱՐ» հեռուստաընկերությունը ստանալով նոր կյանք որդեգրեց ազգային, մշակութային եւ կրթական ուղղվածություն: Մասնավորապես եթեր հեռարձակվեցին հեռուստադիտողի կողմից սիրված այնպիսի հաղորդումներ, ինչպիսիք են «Արարման խորհուրդը», «Վարպետների քաղաքը», «Մեր մեծերը», «Պարզ ճշմարտություններ», «Մենք ենք մեր սարերը», «Ոչ միայն հացիվ», «Վերադարձ», «Մեր երեխաները» եւ էլի մի շարք ուսուցողական, ժամանցային, երաժշտական հաղորդումներ: Բոլորը չնշելով՝ ասեմ միայն, որ սեփական արտադրության հաղորդումները կազմում էին հեռուստաալիքի ամենօրյա եթերաժամի մոտ 65%-ը:
«ԱՐ»-ն իր գործունեության ընթացքում, սրտացավ եւ պրոֆեսիոնալ թիմային աշխատանքի շնորհիվ, միշտ պաշտպանել է ժողովրդի շահերը՝ հավատարիմ մնալով նրա հոգեւոր եւ բարոյական արժեքներին:
«ԱՐ» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական ծառայությունը միշտ մատուցել է օպերատիվ եւ անաչառ լրատվություն՝ պահպանելով պետականամետ դիրքորոշումը եւ ծառայելով մեր ազգային շահերին:
«ԱՐ» հեռուստաընկերությունը հնարավորություն է ընձեռել իր հեռուստադիտողին վայելելու նաեւ բացառիկ ֆիլմեր:
«ԱՐ» հեռուստաընկերությունն իր հաղորդումներով հեռուստադիտողին ներշնչել է ազգային արժանապատվություն, հպարտություն սեփական պատմության հանդեպ եւ օգնել է ժողովրդին ճանաչել ինքն իրեն ու սիրել սեփական հայրենիքը:
Շնորհակալություն այսքան տարի մեր աշխատանքը գնահատելու եւ մեզ հետ լինելու համար:
Նմանատիպ նյութեր
13372 դիտում
18:01 02-02-2015
Արցախի հեռուստաընկերությունն անդրադարձել է Բորձորի միջադեպին. «Նման խաղեր թույլ չենք տալու». 168.am
8787 դիտում
09:27 07-04-2017
Արթուր Բաղդասարյանի Հ3 հեռուստաընկերությունն անցնում է Աղվան Հովսեփյանին. «Ժամանակ»
Այս բաժնից
673 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
871 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1615 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն