211652_close_icon
views-count9927 դիտում article-date 14:30 21-01-2021

Ռուսաստանի դպրոցներից մեկում մասսայական գնդակահարություն է կանխվել. Դեռահասներ են ձերբակալվել

Մոսկվայի արվարձաններում երկու պատանիներ են բերման ենթարկվել՝ աշակերտներին և ուսուցիչներին սպանելու նպատակով դպրոցների վրա հարձակումը նախապատրաստելու կասկածանքով, նրանցից առգրավվել են հրազեններ, հայտնում է «[url=https://www.interfax.ru/russia/746154]Ինտերֆաքս[/url]»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Համացանցային նամակագրությունը իրավապահ մարմիններին թույլ է տվել բացահայտել և ձերբակալել երկու դեռահասների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում Մոսկվայի Լյուբերցի շրջանի դպրոցում։ «Բացահայտվել ու կալանավորվել են ուսումնական հաստատություններում մասսայական սպանությունների գաղափարախոսության ՝ այսպես կոչված «սկուլշութինգի» երկու կողմնակիցներ,ովքեր եղել են Լյուբերցի քաղաքի 16-ամյա բնակիչներ», - ասաց գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ ձերբակալվածները խոստովանել են, որ անցյալ տարվանից «նրանք սկսել են քննարկել ուսումնական հաստատությունների վրա հավանական հարձակման պլանը՝ նպատակ ունենալով սպանել սովորողներին և ուսուցիչներին»: Նրանց բնակության վայրում կատարված խուզարկության արդյունքում առգրավվել է երկու ինքնաշեն ատրճանակ և փամփուշտներով լիցքավորված ինը ռումբ, հայտնում է գործակալության աղբյուրը: «Ինտերֆաքս»-ը դեռ չունի այս տեղեկատվության պաշտոնական հաստատում:

Նմանատիպ նյութեր