3385 դիտում
10:10 27-09-2016
Օրենքը բյուջեն թալանելու համար ոչ գնդակահարություն է նախատեսում, ոչ կախաղան. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Երբ Վերահսկիչ պալատի նախագահը հադես է գալիս Ազգային ժողովում, մարդ զարհուրում է, բայց ես հլա չեմ տեսել, որ մեկին գնդակահարեն, կախաղան բարձրացնեն։ Օրենքի հումանիտար վերաբերմունքը այդպիսի մարդկանց նկատմամբ թողտվություն է ստեղծել, հայտարարել է հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը։
«ՉԻ» - Փաստորեն պատճառը Հայաստանի օրենքներն են։ Դրանք, հասկանում եք, շատ են մարդասիրական և բյուջեն թալանելու համար ոչ գնդակահարություն են նախատեսում, ոչ կախաղան։ Դրա համար էլ մարդիկ գողանում են։ Հետաքրքիր է, իսկ Համլետ Հարությունյանը տեղյա՞կ է, որ մեր օրենքները, ճիշտ է, գնդակահարություն ու կախաղան չեն ենթադրում, բայց բյուջեն թալանողների համար մի 10-15 տարվա ազատազրկում նախատեսում են։ Ու թարսի պես՝ իշխանության վերին օղակներից դեռ ոչ մեկին այդքան տարով չեն նստացրել։
Այնպես որ՝ խնդիրը մեր օրենքների չափազանց հումանիստական լինելը չէ։ Խնդիրն այն է, որ մեր օրենքները չեն գործում։ Տեսնես ո՞վ է դրա պատասխանատուն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
9924 դիտում
14:30 21-01-2021
Ռուսաստանի դպրոցներից մեկում մասսայական գնդակահարություն է կանխվել. Դեռահասներ են ձերբակալվել
1657 դիտում
11:29 25-11-2023
Օրենքը չի արգելում խաբել ժողովրդին. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը