211652_close_icon
views-count1629 դիտում article-date 17:06 24-01-2021

Թրամփի դեմ իմպիչմենթի գործընթացը կսկսի փետրվարի 8-ից հետո

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի դատավարությունը կմեկնարկի փետրվարի 8-ից հետո սկսվող շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտարարել է Սենատում դեմոկրատական մեծամասնության ղեկավար Չակ Շումերը, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5749096.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Իմպիչմենթի գործընթացը հետաձգվել էր երկու շաբաթով, որպեսզի Սենատը հնարավորություն ունենա հաստատել նախագահ Ջո Բայդենի նշանակումները հիմնական պաշտոններում և աշխատել մի շարք օրինագծերի շուրջ: Սենատի հանրապետական փոքրամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը նույնպես խնդրել էր իմպիչմենթի մեկնարկի օրը հետաձգել, որպեսզի Թրամփն ավելի շատ ժամանակ ունենա՝ դատավարությանը նախապատրաստվելու համար: Մաքքոնելն հաստատել է, որ իմպիչմենթի լսումները կարող են սկսվել արդեն փետրվարի 9-ին: Շումերը նշել է, որ Ներկայացուցիչների պալատի կողմից նշանակված մեղադրողները, ովքեր Սենատի դատավարության ընթացքում հանդես կգան որպես դատախազներ, ինչպես նաև Թրամփի փաստաբանները ժամանակ կունենան նախապատրաստվել իմպիչմենթի լսումներին: Թրամփը դարձավ ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, ում երկու անգամ իմպիչմենթ է հայտարարվել: Դեմոկրատ սենատորներին անհրաժեշտ է առնվազն 17 հանրապետական սենատորների աջակցությունը՝ Սենատում Թրամփին մեղավոր ճանաչելու համար: Անհրաժեշտ կլինի անցկացնել լրացուցիչ քվեարկություն: Դրա արդյունքում Թրամփին կարող է արգելվել հավակնել պետական պաշտոնի: Թրամփը խոստացել է 2024 թվականին մասնակցել նախագահական ընտրություններում:

Նմանատիպ նյութեր