Բայդենը կրկին ԱՄՆ մուտքի արգելք կսահմանի՝ Բրազիլիայից, Իռլանդիայից, Մեծ Բրիտանիայից և ԵՄ-ից ճամփորդողների համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կվերադարձնի ԱՄՆ մուտքի արգելքի սահմանափակումները Բրազիլիայից, Իռլանդիայից, Մեծ Բրիտանիայից և ԵՄ մեծ մասից վերադարձողների համար։ Այս մասին հաղորդում է [url=https://edition.cnn.com/2021/01/24/politics/biden-coronavirus-travel-trump/index.html]CNN[/url]- ը:
Նաև սահմանափակումներ են մտցվում նրանց համար, ովքեր վերջերս այցելել են Հարավային Աֆրիկա, ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը վերացրել էր սահմանափակումները Եվրոպայից, Մեծ Բրիտանիայից և Բրազիլիայից ժամանած ճանապարհորդների համար:
Հրամանագիրն ուժի մեջ պետք է մտներ հունվարի 26-ին: