211652_close_icon
views-count5902 դիտում article-date 10:43 26-01-2021

Մակունցը պա­տերազմից հետո հոգեբանորեն ծանր վի­ճակում է ու չի կարողանում աշխատել ԱԺ-ում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկությունների հա­մաձայն՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» իմբակցությունում այս օրերին իսկա­կան իրարանցում է: Բանն այն է, որ խմբակցության պատգամավորներից շատերը անակնկալ տեղեկացել են, որ իրենց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջիկայում պատ­րաստվում է լքել իրենց: Ըստ խմբակցությունում շրջանառվող տեղեկությունների՝ Լիլիթ Մակունցը պա­տերազմի ավարտից հետո ինքն է փոր­ձել ելքեր գտնել ստեղծված իրավիճա­կում, քանի որ հոգեբանորեն ծանր վի­ճակում է ու, կարելի է ասել, չի կարողա­նում իր գործառույթներն իրականացնել խմբակցությունում: Երկար ժամանակ է՝ քաղաքական իշխանությունների հետ Մակունցն այդ ամենի հետ կապված քն­նարկումներ է ունենում, ու, ի վերջո, եկել են եզրահանգման՝ Մակունցը կնշանակ­վի որևէ երկրում դեսպան, ու այժմ քն­նարկվում է ԱՄՆ-ում Հայաստանի Հան­րապետության դեսպան նշանակելու տարբերակը: Բայց Մակունցի՝ խմբակցությունից հե­ռանալուց մեծ խնդիր է առաջանում, թե այդ դեպքում ով պետք է ղեկավարի խմ­բակցությունը: Ըստ մեր աղբյուրների՝ այժմ ամենատարբեր անուններ են քննարկվում: Հավանական են իմքայլականները համարում անգամ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի նշանակումը, որը, ըստ էության, այս տարիներին «ռուլիտ է անում» խմբակ­ցությունը: Բանն այն է, որ Սիմիդյանն է բոլոր պատգամավորների հետ տարբեր հար­ցերի վերաբերյալ քննարկումներ ունե­նում՝ քվեարկությունից մինչև տարրա­կան թվացող խնդիրներ: Ու չի բացառ­վում, որ հենց Սիմիդյանը սկսի ղեկավա­րել խմբակցությունը: Բայց մեր աղբյուրները նշում են նաև, որ, հնարավոր է, կին պատգամավոր փո­խարինի Մակունցին, Արփի Դավոյանի անունը ևս քննարկվող ցուցակում է: Իմքայլականների կարծիքով՝ առաջիկայում այս հարցերը կստանան իրենց պատաս­խանները, քանի որ Մակունցն այլևս չի ցանկանում մնալ խորհրդարանում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր