2264 դիտում
09:28 29-09-2021
Մակունցը չի կարողանում լեզու գտնել հայ համայնքի հետ. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ՀՀ դեսպաններին սեպտեմբերի 21-ի նախօրեին հրահանգել էին անկախության տոնի ընդունելություններ չանել, բացառությամբ ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Լիլիթ Մակունցի, ով սեպտեմբերի 30-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում գունագեղ ընդունելություն է հրավիրել` նվիրված անկախության 30-ամյակին:
Հրավիրվել են հայ համայնքի այն անդամները, որոնք յուրային են եւ տհաճ անակնկալներ չեն մատուցի համայնքի կողմից չընդունվող դեսպանին: Մեզ տեղեկացրին, որ Մակունցը չի կարողանում լեզու գտնել հայ համայնքի, ինչպես նաեւ Հայ դատի գրասենյակի հետ եւ լուրջ խնդիրների է բախվել: Նրան համայնքը մերժում է, իսկ նման պայմաններում լավ աշխատանքը բացառված է:
Մակունցին փորձում է աջակցել Արսեն Խառատյանը, բայց նա էլ բարձր հեղինակություն չունի համայնքում, նրա առաջարկած «լրատվական աջակցությունը» ցանկալի արդյունք չի տալիս: Չնայած որոշ համայնքային կառույցների ներկայացուցիչներ գաղտնի հանդիպել են Մակունցի հետ, բայց դա թաքցնում են՝ վախենում են, որ Մակունցին ուղղված մերժմանն իրենք էլ կարժանանան: 2018-ի էյֆորիայից ամերիկահայ համայնքում գրեթե հետք չի մնացել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1961 դիտում
13:13 27-01-2016
ԱՄՆ-ին պետք է առաջնորդ, ով կկարողանա լեզու գտնել Ռուսաստանի, Չինաստանի ու Ճապոնիայի հետ. Դ. Թրամփ
2236 դիտում
09:11 03-03-2021
Արման Բոշյանին հատուկ առաջադրանք է տրվել. լեզու գտնել անկախ պատգամավորների հետ. «Ժողովուրդ»
5899 դիտում
10:43 26-01-2021
Մակունցը պատերազմից հետո հոգեբանորեն ծանր վիճակում է ու չի կարողանում աշխատել ԱԺ-ում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը