1209 դիտում
12:51 27-01-2021
Կառավարությունն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրում փետրվարի 3-ին
Կառավարության առաջարկով փետրվարի 3-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Այս մասին որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում:
Որոշման մեջ ասվում է.
«Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2021 թվականի փետրվարի 3-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`
1) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ,
2) «Սոցիալական աջակցության մասին« օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ նշանակել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:
Նմանատիպ նյութեր
3499 դիտում
16:59 15-02-2018
Կառավարությունը փետրվարի 27-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրում
2464 դիտում
16:04 29-09-2014
ՕԵԿ-ն այսօր ԱԺ-ում արտահերթ նիստ է հրավիրում, որին, սակայն, ՀՀԿ-ն հարկ չի համարում մասնակցել
4786 դիտում
23:05 23-07-2017
Հորդանանն Արաբական պետությունների լիգայի արտահերթ նիստ է հրավիրում
Այս բաժնից
463 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
892 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
775 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը