1812 դիտում
17:05 29-01-2021
ՀՖՖ-ն նախատեսում է սկսել Աբովյանի Քաղաքային մարզադաշտի շինարարությունը
Աբովյանի Քաղաքային մարզադաշտի հիմնանորոգման նախագիծը պատրաստ է։
Շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները։ Մասնավորապես, տեղադրվելու է նոր խոտածածկ, վերանորոգվելու են մարզադաշտի տրիբունաները և հանդերձարանային հատվածները, բարեկարգվելու են մարզադաշտի հարակից տարածքները. կառուցվելու է մարզումային փոքր խաղադաշտ:
Ըստ նոր նախագծի՝ արևելյան տրիբունան կունենա ծածկ։ Հետագայում նախատեսվում է նաև տեղադրել լուսավորություն:
Շահագործման հանձնվելուց հետո մարզադաշտը կհամապատասխանի ՈՒԵՖԱ-ի երկրորդ կարգին: Դա նշանակում է, որ այստեղ հնարավոր կլինի անցկացնել ինչպես Հայաստանի Բարձրագույն խմբի, այնպես էլ միջազգային հանդիպումներ, մասնավորապես, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների և Եվրոպա լիգայի որակավորման փուլի (մինչև երկրորդ փուլի), Հայաստանի երիտասարդական ու պատանեկան հավաքականների մասնակցությամբ հանդիպումներ:
Նմանատիպ նյութեր
579 դիտում
16:59 16-06-2022
Կայացավ Աբովյանի Քաղաքային մարզադաշտի վերաբացման հանդիսավոր արարողությունը
18350 դիտում
14:29 25-11-2017
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այցելել է Վանաձոր` քաղաքային մարզադաշտի կառուցման հարցերով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5626 դիտում
21:22 21-12-2018
Վանաձորի քաղաքային մարզադաշտի վերակառուցման աշխատանքները ընթացքի մեջ են. ՖՈՏՈՇԱՐՔ
Այս բաժնից
1069 դիտում
13:22 18-10-2024
ՀՖՖ-ն վարույթ է ընդունել «Նոայի» դիմումը՝ «Փյունիկի» վերաբերյալ
1114 դիտում
23:06 17-10-2024
Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը մասնակցում են ԱՄՆ-ի շախմատի առաջնությանը
1825 դիտում
18:23 17-10-2024
5 հայ կարատեիստ դարձել է Աշխարհի չեմպիոն