1903 դիտում
10:40 30-01-2021
Ամբողջանում է Թուրքիայի առաջարկած «3+3» ձևաչափը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանային այցի շրջանակներում երեկ գտնվել է Թուրքիայում։ Մինչ այդ նա այցելել էր Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան եւ Վրաստան։ Տարածաշրջանային բոլոր երկրներ կատարած այցերով փաստորեն ամբողջանում է Թուրքիայի իշխանությունների կողմից առաջարկված համագործակցության «3+3» (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա) ձեւաչափը։
Եթե ի սկզբանե խոսվում էր «վեցնյակի հարթակ» ստեղծելու մասին, ապա անցումը «3+3»-ի ցույց է տալիս, որ որպես հիմնական խաղացողներ Թուրքիան իր հետ միասին ընդունում է Ռուսաստանին եւ Իրանին։ Մինչդեռ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը չեն դիտարկվում նույն հարթության մեջ։ Նկատենք, որ Վրաստանում եւ Ադրբեջանում թուրքական ազդեցությունը մոտ է այդ երկրների ազգային անվտանգությունը վտանգող սահմանագծին, իսկ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն էապես խոցելի է դարձել արցախյան երկրորդ պատերազմի հետեւանքով։
Իրանի ԱԳ նախարարի Հայաստան այցի ընթացքում բավականին հետաքրքիր եւ կարեւոր հայտարարություններ հնչեցին։ Դրանք արեւելագետ Արմեն Պետրոսյանը բնորոշում է որպես «ոսկերչական նրբությամբ ընտրված բառապաշարով ուշագրավ հայտարարություններ»։
Օրինակ՝ «Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ», «Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի կարմիր գիծն է, եւ այդ մասին նախկինում եւս հայտարարվել է»։ Ըստ արեւելագետի, դրանք բավականաչափ կարեւոր են եւ հավելյալ վերլուծության անհրաժեշտություն ունեն։ «Մակերեսային մոտեցման դեպքում կամ ձեւական հարթությունում իրանական կողմի այս ուղերձները կարելի է դիտարկել նաեւ՝ որպես Բաքվում հնչած ոգեւորիչ եւ հաղթանակի շնորհավորական հայտարարությունները հավասարակշռելու ձգտում։ Բայց դա այդպես չէ»։
[b]Մարամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4923 դիտում
09:25 08-10-2021
Լավրովն առաջ է մղում «3+3» ձևաչափը․ «Հայաստանի Հանրապետություն»
1563 դիտում
23:27 24-03-2014
Իտալիայի արտգործնախարարը հորդորել է պահպանել «Մեծ ությակի» ներկայիս ձևաչափը
1061 դիտում
11:18 02-12-2014
Ռուս-վրացական բանակցությունների ձևաչափը կպահպանվի. Աբաշիձե
Այս բաժնից
1441 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»