4923 դիտում
09:25 08-10-2021
Լավրովն առաջ է մղում «3+3» ձևաչափը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մեր հարավային հարեւանի սկսած լայնամասշտաբ զորավարժությունները եւ Ադրբեջանի հասցեին հնչեցրած վերջին կտրուկ հայտարարություններն իր տարածքի հյուսիսի անվտանգության համակարգի այդ հատվածին էին վերաբերում: Գործը հասավ նրան, որ իրանցի զինվորական ղեկավարները հայտարարեցին, թե այդ ուղղությամբ պատրաստ են պաշտպանելու իրենց երկրի շահերը նաեւ Իրանի տարածքից դուրս՝ նկատի ունենալով Սյունիքը եւ Արցախի օկուպացված տարածքները:
Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանիի հանդիպման ժամանակ հիմնական քննարկված հարցերից մեկը եղել է տարածաշրջանի հաղորդակցության ուղիների խնդիրը: Մասնավորապես՝ քննարկվել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի հետ «3+3» ձեւաչափ ստեղծելու նախաձեռնությունը՝ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով: Լավրովը նախ հիշեցրել է, որ ՌԴ-ն վճռական դեր է խաղացել արցախյան հակամարտությունը կանգնեցնելու հարցում, եւ այնտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները: Դրանից բացի, նա հիշել է եռակողմ հայտարարությունը, որի դրույթներից մեկը տարածաշրջանի բոլոր տնտեսական կապերի ապաշրջափակումն է, ինչը օգուտ կբերի Անդրկովկասի երեք երկրներին եւ նրանց հարեւան Իրանին, Ռուսաստանին եւ Թուրքիային:
Լավրովը, իհարկե, չի մոռացել նշել, որ այդ ձեւաչափին դեմ է արտահայտվել Վրաստանը, բայց հույս է հայտնել, որ վերջինս մի կողմ կդնի իր խնդիրները հանուն համագործակցության: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը փորձել է պաշտոնական Թեհրանին հանգստացնել, որ տեղի է ունենալու տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացում, որը չի կարող սպառնալ Իրանի անվտանգությանը»:
Մանրամասն՝ թերթի այսրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1900 դիտում
10:40 30-01-2021
Ամբողջանում է Թուրքիայի առաջարկած «3+3» ձևաչափը․ «Հայաստանի Հանրապետություն»
1816 դիտում
10:41 06-05-2022
Համանախագահողներն առաջին պլան են մղում Արցախյան խնդրի հիմնարար լուծման հարցը․ «Հայաստանի Հանրապետություն»
1841 դիտում
09:59 08-04-2021
Լավրովն այցելել է Պակիստան․ նոր որակ՝ ռուս-պակիստանյան հարաբերություններում․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
1429 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»