211652_close_icon
views-count1523 դիտում article-date 15:33 30-01-2021

Հնդիկ ֆերմերները ոստիկանության հետ բախումներից հետո հացադուլ են սկսել

Հնդիկ ֆերմերները իշխանության հետ մեկ շաբաթվա բախումներից հետո սկսել են մեկօրյա հացադուլ՝ բողոքելով գյուղատնտեսական նոր օրենքներից: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, մեկ շաբաթ տևած բախումների արդյունքում զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ հարյուրավորները: Հնդկաստանում տասնյակ հազարավոր ֆերմերներ զայրացած են, կարծում են, որ նոր ընդունված օրենքները ձեռնտու են խոշոր մասնավոր գնորդներին ՝ ի հաշիվ արտադրողների: Նրանք ավելի քան երկու ամիս բողոքի ցույց են անում մայրաքաղաք Նյու Դելիի մատույցներում: Օրեր առաջ ցուցարարները նաև բախվել են ոստիկանության հետ:

Նմանատիպ նյութեր