211652_close_icon
views-count151200 դիտում article-date 21:14 30-01-2021

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են «յաշիկն» ու 04-ը. վերջինս վերածվել է մետաղե ջարդոնի, վիրավորը մահացել է հիվանդանոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28 կմ հատվածում, բախվել են Mercedes G-500 մակնիշի 06 DD 006 համարանիշի և ՎԱԶ-2104 մակնիշի 35 FV 550 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը: Բախման հետևանքով 04-ը առջևի մասից կիսվել է, ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի: Մինչ հիվանդանոցում հետաքննիչ Ն. Պետրոսյանը պարզում էր վիրավորի ինքնությունը, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորը մահացել է: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանում հերթապահ քննիչը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Mercedes-ը Արմավիրից դեպի Երևան ընթանալիս է եղել, երբ 04-ը գազալցակայանից դուրս է եկել, փորձել է անցնել չթույլատրելի հատվածը, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ»: Այս տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը ստուգում են: [b]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Վաղարշապատի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Mercedes G500-ը վարել է Սարդարապատ գյուղի բնակիչ, 30-ամյա Համլետ Գրիգորյանը, իսկ ВАЗ 2104-ը վարել է Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 42-ամյա Սամվել Ավդալյանը: Վթարի հետևանքով Ս. Ավդալյանը «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է, իսկ Հ. Գրիգորյանը վթարից որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: [/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր