109977 դիտում
16:38 04-08-2021
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բախվել են Mercedes-ն ու BMW-ն, BMW-ն գլխիվայր շրջվել է ու վերածվել մետաղե ջարդոնի, վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհից դեպի Ճամբարակ քաղաք տանող ճանապարհին բախվել են Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը ծայահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հատնում է, որ բախման հետևանքով BMW-ն գլխիվայր շրջվել է և վերածվել մետաղի ջարդոնի, իսկ Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, դառնալով ոչ շահագործելի։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
«Ճամբարակ» բժշկական կենտրոնում սպասում են, որ Երևանից ժամանի Սանավիացիայի ուղղաթիռը, որպեսզի վիրավորներից մեկին տեղափոխի Երևանի հիվանդանոցներից մեկը։
Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում ՃՈ հետաքննիչ Հ. Մարգարյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Ճամբարակի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Փաստի առթիվ Հ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+