2338 դիտում
11:42 31-01-2021
Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Աբովյան և Եղվարդ քաղաքներում տեղում է ձյուն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը (բուք է), Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորաններին, Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղում, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Շիրակի մարզի Մանթաշ-Ալագյազ, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայք, Ջերմուկ քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Աբովյան և Եղվարդ քաղաքներում տեղում է ձյուն։
[b] Լարսի մասին[/b]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 470 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
[color=#EF2929]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/color]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
730 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2080 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
727 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար