211652_close_icon
views-count2466 դիտում article-date 14:50 31-01-2021

Թե ինչ է լինում պետությունների հետ փողոցային իշխանազավթման դեպքում, մեզ, հայերիս, այլևս պետք չէ բացատրել. Նավալնիի հայատյաց հայտարարությունների մասին էլ չհիշեցնեմ. Աշոտյան

Կարճ՝ Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակի մասին։ Ռազմավարական դաշնակցի ներսում ցանկացած ապակայունացում Հայաստանի համար հղի է կործանարար հետեւանքներով։ Հիշեք 1917-ի հեղափոխությունը ու դրան հետեւած ռուսական զորքի դուրս բերումը տարածաշրջանից։ Հատկապես այսօրվա վիճակում, երբ Արցախից մնացած հատվածի գոյությունը եւ Հայաստանի ներկա հարաբերական անվտանգությունը բացառապես ռուսական գործոնի արդյունք են, Ռուսաստանի ամրությունն ու կանխատեսելիությունը օրհասական են դառնում մեզ համար։ Մի մոռացեք նաեւ, որ նման հսկա պետություններում լարվածությունը բերում է նաեւ աշխարհաքաղաքական փոթորիկների, որոնցում մենք Հարավային Կովկասում բացարձակ շահագրգիռ չենք։ Թե ինչ է լինում պետությունների հետ փողոցային իշխանազավթման դեպքում, մեզ, հայերիս, այլեւս պետք չէ բացատրել։ Իսկ Նավալնիի հայատյաց հայտարարությունների մասին էլ չհիշեցնեմ։ Ամուր ու ազդեցիկ Ռուսաստանը մեր կենսական անհրաժեշտությունն է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Կարճ՝ Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակի մասին։ Ռազմավարական դաշնակցի ներսում ցանկացած ապակայունացում Հայաստանի համար...

Опубликовано Armen Ashotyan Воскресенье, 31 января 2021 г.

Նմանատիպ նյութեր