211652_close_icon
views-count1478 դիտում article-date 11:11 03-02-2021

Քաղաքական տխուր լանդշաֆտը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այն բանից հետո, երբ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ մասնակցելու է (և հաղթելու է) առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին, քաղաքական լանդշաֆտն ինձ համար քիչ թե շատ պարզ դարձավ: Նախ՝ շարունակում եմ պնդել, որ առանց վարչապետի փոփոխության՝ ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը կասկածելի է. ընդհանրապես՝ երբ գործող իշխանությունն է անցկացնում ընտրությունները, նա բազմաթիվ լծակներ ունի դրանք կեղծելու: Ինչ մնում է այդ՝ կասկածելի ընտրությունների մասնակիցներին, ապա դրանք, ըստ ամենայնի, բաժանվելու են երեք խմբերի. 1/ «Իմ քայլը» դաշինքը: «Իմ քայլից» կան պատգամավորներ, որոնք կողմ են՝ Էդմոն Մարուքյանը լինի վարչապետ Պայմանականորեն ասած՝ Փաշինյանի «դամքաշները»: Դա կուսակցությունների մի խումբ է, որի մի մասը գուցե կարող է իրեն նաև «ընդդիմադիր» անվանել, բայց երբեք նոյեմբերի 10-ից սկսած չի հայտարարել, որ վարչապետը բոլոր առումներով կատարելապես ձախողվել է, և հենց նա՛ է տարածքային կորուստների ու հազարավոր զոհերի մեղավորը: Այդ կուսակցությունները կարող են ինչ-որ մանր-մունր հարցերում քննադատել իշխանություններին, բայց իրականում դրանք Փաշինյանի աջակիցն են՝ նաև այն պատճառով, որ հիմնականում կենտրոնանում են «նախկինների» քննադատության վրա: Բացառված չէ, որ հիշյալ խմբից մի քանիսը նախընտրական դաշինք կազմեն «Իմ քայլի» հետ, և այն, թերևս, կոչվի այլ կերպ՝ ստեղծելով «լայն հասարակական կոնսենսուսի» պատրանք: Մնացածը հանդես կգան «ընդդիմադիր» դիրքերից՝ ապահովելով «ժողովրդավարական գործընթացի» իմիտացիան: 2/ Ռոբերտ Քոչարյանը, որին, ըստ երևույթին, կաջակցեն 17 և ավելի կուսակցությունները: Պատկերն, ինչ խոսք, տխուր է: Տխրության գլխավոր պատճառն, իհարկե, այն է, որ ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ «գրպանային» կամ իրական ընդդիմությունը առաջ չեն քաշում «բեկումնային գաղափարներ», որոնք կկարողանան դուրս բերել մեր երկիրն այս ողբալի վիճակից, իսկ ավելի պարզ ասած՝ ի վիճակի լինեն փրկել մեր պետականությունը: Ցավալի է նաև, որ երկու հիմնական թեկնածուները հոգեկերտվածքով և, մասնավորապես, մանր քինախնդրությամբ իրար շատ են նման: Քոչարյանն իր վերջին հարցազրույցում ասել է. «Իմ քայլը» խմբակցության համար ես մի մարդ եմ, որին իրենք երկու տարի պահել են բանտում և, իրենց մտածելով, ինձ իշխանություն տալու պարագայում ես սուրը հանելու եմ և աջուձախ վրեժխնդիր եմ լինելու իրենց հետ» («իրենց հետը» մեջբերում եմ՝ բնագրին հավատարիմ լինելով)։ Իբր, դա այնքա՜ն հեռու է Երկրորդ նախագահից, որ նման բան ոչ մեկի մտքով չի կարող անցնել: Իբր, 1998-ին գալով իշխանության, նա հենց այդպես չէր վարվել և «նախկինների» նկատմամբ հիստերիա չէր հրահրել: Այնպես որ՝ այո, ես հիմքեր ունեմ չհավատալու, որ «մարտի 1-ի» սպանդի գլխավոր պատասխանատուն և «սխալ բարևելու» համար սպանությունը կոծկողը հումանիզմի և լայնախոհության մարմնավորումն է: Իհարկե, ընտրողների մի մասը կարող է շարժվել հետևյալ տրամաբանությամբ՝ «Քոչարյանին ընտրենք, Նիկոլից պրծնենք», կամ՝ «Նիկոլին ընտրենք, միայն թե Քոչարյանը չգա»: Բայց ես դեմ եմ նման «ճարահատյալ» ընտրությանը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր