1274 դիտում
14:21 06-02-2021
Արցախում բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար 12 մլրդ դրամի սուբսիդավորում է նախատեսվում
Փետրվարի 6-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել արտադրության և արտադրական ենթակառուցվածքների և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձանաժողվների համատեղ նիստը՝ Վլադիմիր Կասյանի և Արթուր Հարությունյանի գլխավորությամբ:
Հրավիրված էին կառավարության անդամներ՝ պետնախարար -ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ,ինչպես նաև «Արցախէներգո» և «Արցախգազ» ընկերության պատասխանատուները:
Քննարկման թեման բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության ծրագիրն էր:Գրիգորի Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ 2021 թվականի բյուջեի նախագծով 12 մլրդ դրամի սուբսիդավորում է նախատեսվում: Բնական գազի սպառման գծով ձմեռային ամիսներին նախատեսվում է մինչև 180 խմ ներառյալ, էլեկտրաէներգիայի սպառման գծով՝ մինչև 500 կվտ/ժ ներառյալ փոխհատուցում: Չգազաֆիկացված բնակավայրերի և համայնքների չգազաֆիկացված թաղամասերի համար էլեկտրաէներգիայի փոխհատուցում է նախատեսվում մինչև 1500 կվտ/ժ ներառյալ: 2021 թվականի համար ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճարը կփոխհատուցվի ամբողջ չափով:
Հաղորդումներով հանդես եկան տարածքային կառավարման նախարարն ու «Արցախէներգո» ու «Արցախգազ» ընկերության պատասխանատուները:Նրանք ներկայացրին հնարավոր օպտիմալ տարբերակները:
Խորհրդարանականները հանդես եկան առաջարկություններով:Դրանք վերաբերվում էին էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման շեմը գործող 500 կվտ-ի փոխարեն մինչև 750 կվտ բարձրացնելուն,փոխհատուցման փոխարեն գազի ու էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելուն,ամռան փոխհատուցումը ձմռան ամիսներին բաշխելուն :
Հարցը լրացուցիչ կքննարկվի՝ պատկան մարմինների կողմից համապատասխան ուսումնասիրության արդյունքները ներկայացանելուց հետո:

Նմանատիպ նյութեր
1326 դիտում
09:13 07-02-2014
Դիզվառելիքի մոտ 300 մլն դրամի անտեղի սուբսիդավորում է կատարվել. Հրապարակ
3116 դիտում
13:59 19-03-2020
25 մլրդ դրամի աջակցություն բիզնեսին, 25 մլրդ դրամի սոցաջակցության փաթեթ․ վարչապետ
Այս բաժնից
913 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
838 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
901 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին