1326 դիտում
09:13 07-02-2014
Դիզվառելիքի մոտ 300 մլն դրամի անտեղի սուբսիդավորում է կատարվել. Հրապարակ
«Հրապարակ»-ը գրում է. «Կառավարությունը երեկվա նիստում հաստատել է հողօգտագործողներին 2014 գյուղատնտեսական աշխատանքների համար «մատչելի» գներով դիզվառելիքի ձեռքբերման հերթական ծրագիրը, որի արդյունավետությունը կանխավ կարելի է գնահատել՝աչքի առաջ ունենալով հենց միայն 2013թ. արդյունքները։
Պարզվում է՝ Ֆլեշի Բարսեղի կողմից ներմուծվող դիզվառելանյութի իրացման գլխավոր մենեջեր Հայաստանի կառավարությունը, ոտ ու ձեռ ընկած, ամեն ինչ անում է, որպեսզի նշյալ ծրագրի սուբսիդավորման տեսքով հնարավորինս մեծ գումարներ դուրս բերի բյուջեից, իսկ թե որքանով այն նպատակային կօգտագործվի, այլևս երկրորդական հարց է։
Այլապես ինչո՞վ բացատրել հանգամանքը, որ 2013թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար պետական աջակցության ծրագրով ձեռք բերված 14,3 մլն լիտր դիզվառելանյութից մինչ այս պահը մատակարար «Ֆլեշ» ընկերության պահեստներում մնացել է դեռևս 3,3 մլն լիտր վառելանյութ, որը կազմում է ծրագրով նախատեսվածի 23%-ը։
Ստացվում է, որ կառավարությունը շատ վատ մոնիտորինգ է իրականացրել՝ գոնե մոտավոր ճիշտ չգնահատելով իրական պահանջարկը։ Արդյունքում դիզվառելիքի շուրջ 300 մլն դրամի անտեղի սուբսիդավորում է կատարվել, որից, իհարկե, «Ֆլեշը» չի տուժել, տուժել է բյուջեն՝ որոշակի ժամանակահատվածի կտրվածքով։ Քանզի կառավարությունը սահմանել է, որ չիրացված դիզվառելիքի մասով սուբսիդիան բյուջե վերադարձման ենթակա չէ և կարող է վերաձևակերպվել 2014թ. ծրագրի իրականացման շրջանակներում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
9250 դիտում
10:23 20-02-2019
Այս տարի գյուղացիները պարարտանյութի և դիզվառելիքի սուբսիդավորում չեն ստանա. «Ժամանակ»
1271 դիտում
14:21 06-02-2021
Արցախում բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար 12 մլրդ դրամի սուբսիդավորում է նախատեսվում
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»