211652_close_icon
views-count1434 դիտում article-date 21:30 09-02-2021

ՀՖՖ մրցավարներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Կրիմսկում

ՀՖՖ մրցավարներն այս օրերին անցկացնում են ուսումնամարզական հավաք Ռուսաստանի Կրիմսկ քաղաքում: Հավաքին մասնակցում է 32 մրցավար և 5 հրահանգիչ, իսկ ծրագրի ղեկավարը Սլավիկ Ղազարյանն է։ 

Դասախոսություններ կարդալու համար ՖԻՖԱ-ից հրավիրվել են մասնագիտացված հրահանգիչներ՝ ՖԻՖԱ-ի տեխնիկական մասով՝ ռուս Վալենտին Իվանովը, ՖԻՖԱ-ի ֆիզպատրաստության մասով՝ լեհ Գժեգոշ Կժոսեկը։ 

Բացի տեսական դասերից, մրցավարները նաև ուսումնասիրում են խաղի կաննոների նոր փոփոխություները, քննարկում ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից տրամադրված ուսուցողական դրվագները, ՀՀ VBET Պրեմիեր Լիգայից և Հայաստանի VBET գավաթի խաղարկության հանդիպումների ընթացքում գրանցված վիճելի պահերը։ Մրցավարները նաև անցկացնում են ֆիզպատրաստության մարզումներ և վարում են ընկերական հանդիպումներ՝ տեսական գիտելիքը գործնականում կիրառելու համար։

Նմանատիպ նյութեր