211652_close_icon
views-count3540 դիտում article-date 14:15 14-02-2021

Նոյեմբերի 1-ից ի վեր առաջին անգամ Մոսկվայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան օրական 60-ից պակաս դեպք

Մոսկվայում կորոնավիրուսի պատճառով մահացությունների թիվն այսօր ավելացել է 58-ով, սա նվազագույն ցուցանիշ է: Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում մահացել է 14 348 մարդ, կիրակի օրը այս մասին լրագրողներին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը: Տեղեկացնում է  «ТАСС»-ը։

Օրվա ընթացքում Մոսկվայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1.559 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր մայրաքաղաքում հայտնաբերվել է 956.178 դեպք:
   

 

Նմանատիպ նյութեր