211652_close_icon
views-count1507 դիտում article-date 11:40 15-02-2021

Արցախի մի շարք բնակավայրերում զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում սակրավորական խմբերն Արցախի տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտում, Մարտակերտ եւ Մարտունի քաղաքներում եւ հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ եւ Այգեստան համայնքների տարածքներում:

Չպայթած եւ վտանգ ներկայացնող ռազմամթերքի հայտնաբերման, դրանց վնասազերծման կամ պահեստավորման արդյունքում, այսօր Արցախի բնակավայրերը մեծ մասամբ անվտանգ են:

ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները, Արցախում գործող հումանիտար ականազերծող կազմակերպությունները եւ ՌԴ ՊՆ սակրավորներն այժմ բնակավայրերից բացի, ինժեներահետախուզական հիմնական աշխատանքներն ուղղել են անտառային, դաշտավայրային ու լեռնային գոտիներում:

Նշենք, որ ռազմագործողությունների ընթացքում «Սմերչ» համակարգից  եւ «Գրադ» կայանքից խաղաղ բնակավայրերի վրա կիրառվել են հեռահար հրթիռային, հարվածային եւ կասետային ռումբեր, ականանետեր եւ այլ չթույլատրվող զինատեսակներ:

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հարգելի հայրենակիցներ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում սակրավորական խմբերն Արցախի...

Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Воскресенье, 14 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր