211652_close_icon
views-count1563 դիտում article-date 19:09 19-02-2021

Հայ ջրացատկորդները օլիմպիական ուղեգիր նվաճելու ճանապարհին են

Բարձր տրամադրությամբ  Կիևից  Երևան  կվերադառնան մեր ջրացատկորդները: Վեց  երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված Ուկրաինայի  բաց առաջնությունում ,  10մ. սինքրոն աշտարակացատկում,  ինչպես  արդեն հայտնի է,  Վլադիմիր Հարությունյան – Վարդան Բայանդուրյան երկյակը  դարձավ  երրորդ  մրցանակակիր: Նշած  զույգից  Վլադիմիր Հարությունյանը  պատվանդանի  երրորդ աստիճանին  կանգնեց  նաև անհատական  10մ. աշտարակացատկում:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը  հեռախոսազրույցում ասաց , որ  մեկօրյա հանգստից հետո մարզումները կշարունակվեն Երևանում: Բայց միայն  մեզանում պարապելով  պարզապես հնարավոր չէ  նվաճել օլիմպիական խաղերի ուղեգիր.  սինքրոն ցատկերի համար պայման չկա: Ուստի պետք է  մարզվել  նաև  արտերկրում: Իրադարձություններից առաջ անցնել պետք չէ, թեև գոհացնում է Վլադիմիրի ՝ Ուկրաինայում վաստակած 398 միավորը:  Եթե նա կարողանա կրկնել այդ արդյունքը  նաև ապրիլին նշանակված աշխարհի գավաթի խաղարկությունում , ապա խաղեր մեկնելու հավանականությունը նրա համար կմեծանա: Ի դեպ, վարկանիշային  այդ մրցաշարը  անցկացվելու է հենց Տոկիոյի օլիմպիական լողավազանում:

Նմանատիպ նյութեր