2399 դիտում
14:51 22-02-2021
COVID-19-ը խորացրել է անհավասարությունը․ աշխարհում ծայրահեղ աղքատության աճ է նկատվում․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
COVID-19 համավարակը հանգեցրել է աշխարհում մարդու իրավունքների խախտումների թվի աճին, Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի բացմանը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, փոխանցում է ria.ru-ն։
«Համավարակն ակնհայտորեն ցույց տվեց մեր մարդկության և մարդու իրավունքների ամբողջ շերտի՝ քաղաքացիական, մշակութային, տնտեսական, քաղաքական և սոցիալական փոխկապակցված բնույթը։ COVID-19-ը խորացրել է մինչ այդ գոյություն ունեցող տարաձայնությունները, խոցելիությունը և անհավասարությունը, ինչպես նաև հանգեցրել է նոր խնդիրների, այդ թվում՝ մարդու իրավունքների ոլորտում: Մենք խախտումների արատավոր շրջանակի ականատեսն ենք լինում»,- ասել է նա։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ աշխատանքի կորուստը, պարտքի աճը և եկամուտների կտրուկ անկումը «բառիս բուն իմաստով շուռ են տվել հարյուր միլիոնավոր ընտանիքների կյանքը»:
Համավարկի հետևանքներն ամենից շատ հարվածել են կանանց, փոքրամասնություններին, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցներին և փախստականներին։ Աշխարհում ծայրահեղ աղքատության աճ է նկատվում։
«Վիրուսը նաև ազդում է քաղաքական և քաղաքացիական իրավունքների վրա և ավելի է նեղացնում հանրային տարածքը։ Համավարակի պատրվակով որոշ երկրների իշխանություններն արտակարգ միջոցներ են ձեռնարկում այլախոհությունը ճնշելու, անկախ մամուլին լռեցնելու և ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակելու համար»,- նշել է Գուտերեշը:
Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ համավարակի հանդեպ կառավարության արձագանքի կամ արձագանքի բացակայության վերաբերյալ քննադատության պատճառով ձերբակալվում, դատական հետապնդումների ու ահաբեկումների են ենթարկվում շատ իրավապաշտպաններ, լրագրողներ, փաստաբաններ, քաղաքական ակտիվիստներ ու նույնիսկ բուժաշխատողներ։

Նմանատիպ նյութեր
919 դիտում
11:22 05-03-2016
Չինաստանը մտադիր է առաջիկա 5 տարիներին վերացնել գենդերային անհավասարությունը
Այս բաժնից
982 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
997 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1477 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ