211652_close_icon

«Իմ աղջիկ»․ նոր տեսահոլովակ հայրերի ու դուստրերի աստվածային սիրո մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count7600 դիտում article-date 18:18 24-02-2021
Ամերիկայում բնակվող մեր հայրենակից, երգիչ Արմեն Նազարյանը՝բեմական անունը Արմենի օրերս հայ հանդիսատեսի դատին հանձնեց նոր տեսահոլովակ «Իմ աղջիկ»:
Երաժշտության  հեղինակը  Ռիչարդ  Մադլենյանն է, խոսքերը` Գրիգոր Կյոկչյանի:

Գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արամայիս Հայրապետյան է: Տեսահոլովակը հայր ու աղջկա անսահման սիրո մասին է:

«Այս երգում յուրաքանչյուր աղջիկ կտեսնի իրեն: Հայրը աղջկա ծնված օրվանից ապրում է դստեր հաջողություններով՝առաջին քայլերից մինչև մեծ բեմ»:

Հոր դերը մարմնավորել է սիրված ու ճանաչված դերասան Ալեքսանդր Խաչատրյանը:
«Համոզված եմ,որ երգը շատ է սիրվելու,քանի որ երգում կարմիր թելի նման պատմում է հայերի և դուստերի ամենագեղեցիկ ու հուզիչ սիրո մասին»:

Երգը թողարկվել է երգչի պաշտոնական Youtub-յան ալիքում,և արդեն հասցրել է սիրվել:
Ի դեպ Արմենին ունի նաև երգ հայրիկների մասին․«Պապ ջան», որի հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է:

«Արդեն տևական ժամանակ է համագործակցում եմ իմ տաղանդավոր ընկերներ   Ռիլարդ  Մադլենյանի  ու  Գրիգոր Կյոկչյանի հետ:  Իսկ վերջերս էլ մեր թիմին միացավ  գործիքավորող    Մարտին Միրզոյանը։  Հանդիսատեսին  դեռ  շատ  հետաքրքիր  երգեր  ենք  մատուցելու»:   Սակայն մինչ  այս  համագործակցել եմ  այլ ճանաչված ու  սիրված  երաժիշտների  հետ, որոնց  թվում են  «Կարեն-Սևակ», «Արթուր ֊Բինա», « MG at 9120 media»  փրոդաքշենները,  Գուրո  Գասպարյանը,  Արա  Թորոսյանը՝  Մուրզոն  մի  քանի  գործ  ստեղծել  ենք  Արսեն  Բարասմյանի   ու  Մելոյի հետ: 

Արմեն Նազարյանը ծնվել է Երևանում,երաժշտի ընտանիքում: Բացի ծնողներից երաժիշտ են եղել մորեղբայրը,որ դասավանդել է Կոնսերվատորիայում: Պապիկը թառահար էր, իսկ տատիկն էլ հրաշալի երգում էր աշուղական –գուսանական երգեր։

Արմենն ասում է,որ երբ ընտրեց երգարվեստը ընտանիքի անդամների համար զարմանալի չէր: Սակայն նշում է,որ մինչև երգի ասպարեզ մուտք գործելը զբաղվում էր պրոֆեսիոնալ ֆուտբոլով ու պարով: Ֆուտբոլային ասպարեզում բավականին մեծ հաջողությունների էր հասել ու բոլորը նրան «Պելե» էին անվանում:

«Հայաստանից երկու հոգու առաջարկ էր եղել «Սպարտակ» ֆուտբոլային թիմից,բայց ես այդպես էլ չհայտնվեցի «Սպարտակ»֊֊֊-ում,քանի որ զորակոչային տարիքում էի: Ինձ օրենքով հասնում էր տարեկետում,սակայն այստեղ կլորիկ գումար ուզեցին ազատելու համար,որն իհարկե մենք չվճարեցինք»,֊ասում է զրուցակիցս։
Ֆուտբոլին զուգահեռ Արմենը զբաղվում էր նաև պրոֆեսիոնալ պարով, դժբախտ դեպքը պատճառ դարձավ,որ ընդմիշտ թողնի պարահրապարակը: «Մահացավ ուսուցիչս, ես հոգեբանական վատ վիճակում հայտնվեցի ու որոշեցի այլևս չզբաղվել պարով»,֊*-ասում է Արմենը:
Որոշ դադարից հետո Արմենը սկսեց երգել,ու շատ պատահաբար ծանոթացավ Սամվել Ամիրաղյանի հետ,որն էլ դարձավ իր առաջին պրոդյուսերը:

2004 թ–ին աշխատում էր Armenian Music Center-ում, որպես մենեջեր, իսկ Սամվելը այդ կենտրոնի տնօրենն էր: Կենտրոնը դիսկեր էր թողարկում, տպագրում:

«Այդ տարիներին ընկերներով հաճախ էինք կարաոկե գնում,ու ով լսում էր,ասում էին թե ի՞նչու եմ մենեջեր աշխատում ու չեմ երգում: Մի անգամ էլ Սամվելին իմ իմ ընկեր Գևորգ Մեհրաբյանը  ասել  էր,որ իր մենեջերը շատ լավ երգում է ու խորհուրդ էր  տվել զբաղվել իմ պրոդյուսինգով: Սամվելը լսեց ինձ ու սկսվեց մեր համագործակցությունը»,֊-պատմեց զրուցակիցս:

««Երգս քեզ նվեր» երգով մուտք գործեց երգարվեստ: Երաժշտության հեղինակը Արսեն Գրիգորյանն է, խոսքերինը Ավետ Բարսեղյանը:

«Երգն առաջին անգամ հնչեց Էրեբունի -Երևան տոնակատարության ժամանակ: Հետո արդեն տարբեր կողմերից հրավերներ էի ստանում։ Համերգային բուռն գործունեություն սկսեցինք ծավալել, ձայնասկավառկի համար երգերը արդեն պատրաստ էին թողարկման,բայց ինչ-ինչ խնդիրներ ի հայտ եկան ու մեր համագործակցությունը դադարեց»:

Արմենը մեկնեց ԱՄՆ-ը ու այստեղ էլ ամեն ինչ սկսեց զրոյական կետից: Այժմ ապրում ու ստեղծագործում է ԱՄՆ -֊ում: Բայց հայրենիք այցելում է տարվա մեջ մի քանի անգամ։ Իսկ նրա կատարմամբ «Երևան» երգը 2018 թ-ին դարձավ տարվա հիթ:

«Կյանքս այնպես է դասավորվել որ ժամանակ առ ժամանակ ամեն ինչ սկսում եմ զրոյից: Հումորով ասում եմ․«երբ ամեն ինչ լավ է, գալիս է իմ «ամենասիրելի» դժվարությունը ու ամեն ինչ ջուրն է գցում: Բայց ես չեմ հիսաթափվում,քանի որ ունեմ սպորտային համառություն ու այն ինձ խթան է տալիս առաջ շարժվելու համար»:

Երգիչը պատրաստվում է թողարկել 4 նոր երգ,որից 3- կունենան տեսահոլովակ:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր