1800 դիտում
20:06 25-02-2021
Ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը չի կայացել
ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների նախաձեռնած Ազգային ժողովի արտահերթ նիստը չի կայացել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի շենքի մոտ հավաքի ժամանակ այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը
«Ժամը 18:00-ին պետք է տեղի ունենար ԱԺ նիստը, սակայն իշխանական խմբակցության պատգամավորներից որևէ մեկը չներկայացավ նիստին: Սա նշանակում է, որ այս իշխանությունը բացառում է իր հեռանալու քաղաքակիրթ ճանապարհը»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Ավելի վաղ, ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել էին արտահերթ նիստ անցկացնելու համար ստորագրահավաք՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
1357 դիտում
21:45 15-12-2014
ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնած արտահերթ նստաշրջանը չի կայացել
6085 դիտում
11:21 27-12-2017
Սիրիայի ընդդիմադիր 40 խմբեր մերժել են Ռուսաստանի նախաձեռնած բանակցությունների առաջարկը
Այս բաժնից
1225 դիտում
13:12 07-01-2025
Փետրվար 1-ից կգործարկվի անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը
907 դիտում
12:53 07-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
1936 դիտում
12:51 07-01-2025
Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզային ստորաբաժանումները փակվելու են. Կադաստրի կոմիտեի նախագահ