2095 դիտում
09:29 27-02-2021
Աշխարհում Հայաստանի իրավունքների պաշտպանության գործիքակազմն «Իմ քայլը» ոչնչացնում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հետպատերազմյան Հայաստանը ոչ շահեկան դիրքերում է և պատերազմից հետո չի կարողանում աշխարհին ապացուցել մեր դեմ թույլ տրված հանցագործությունները, որոնք կատարվել են Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում: Պատերազմի ընթացքում ագրեսոր էինք ներկայացնում Ադրբեջանին, ասում, թե իրենք մեզ բնաջնջում են, ցեղասպանում են Թուրքիայի և ահաբեկիչների հետ, սակայն ներքաղաքական կարիքներից ելնելով՝ մեծ «ռազբորկա» է սկսվել երկրի ներսում պատերազմից հետո, և օրումեջ խոսվում է, թե պատերազմի ընթացքում անկազմակերպվածություն է եղել:
Հայաստանը բարձրաձայնում է, թե պատերազմի ընթացքում մեր հանդեպ կիրառվել են ֆոսֆոր, կասետային ռումբեր, սակայն ՀՀ վարչապետն իր շուրթերով խոսում է «Իսկանդեր» հրթիռային համակարգի կիրառման մասին, որը նախատեսված է ռազմավարական օբյեկտներ և մեծ բազմություն խոցելու համար:
Այսինքն՝ ՀՀ ղեկավարն իր շուրթերով է ասում, թե Հայաստանն այդպիսի մասշտաբի զենք է կիրառել: Յուրաքանչյուր օր բոլորը խոսում են հայ ռազմագերիների վերադարձի մասին, այնինչ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը 2020 թվականի դեկտեմբերի 8-ին՝ փակ քննարկման ժամանակ, հայտարարել էր, թե գերիներին Ադրբեջանում լավ են վերաբերվում: Սակայն սա էլ միակ սայթաքումը չէ. հայերը մշտապես ասում են, թե չեն կարող ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի, քանի որ նրանք մարդասպան են և ագրեսոր, այնինչ իշխանական խմբակցության պատգամավորների կողմից այլ հայտարարություններ են հնչում:
2020 թվականի դեկտեմբերի 8-ին Անդրանիկ Քոչարյանը նույնիսկ հայտարարել էր, թե Ադրբեջանի հետ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, հարևանություն անել։ Ասել է թե՝ աշխարհում մեր իրավունքների պաշտպանության գործիքակազմը ինքներս ոչնչացնում ենք»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
931 դիտում
19:37 23-05-2023
Տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է․ Փաստաբաններ
1430 դիտում
13:07 21-08-2020
Կառավարության աջակցության գործիքակազմն առաջին հերթին ուղղված է խաղողագործների մթերման խնդիրների նվազեցմանը
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
979 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»