211652_close_icon
views-count2368 դիտում article-date 11:00 28-02-2021

ԶՈՒ ԳՇ-ը կատարում է իր առաքելությունը, իսկ այս իշխանությունը ազգային անվտանգության սպառնալիք է. Տիգրան Աբրահամյան

Միայն այն հանգամանքը, որ այս իշխանությունը գաղտնի պայմանավորվածության արդյունքում տարածքներ է հանձնել, արդեն իսկ խոսում է այն մասին, որ ԳՇ-ը արել է այն, ինչ պետք է աներ, այլ բան է, որ մնացած կառույցները ՏԵՂՈՒՄ ՉԵՆ, ինչի համար դրանց պատասխանատուները դեռ պատասխան են տալու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Ասում են՝ Զինված ուժերի գլխավոր շտաբը պետք է չեզոքություն պահպանի կամ ներքաղաքական հարցերին չներգրավի։

Իսկ ո՞վ է ասում, որ սա ներքաղաքական հարաբերությունների հարց է։

Սա վաղուց ազգային խնդիր է դարձել և ուղիղ առնչվում է մեր երկրի տարածքային ամբողջականությանն ու անձեռնամխելիությանը։

Միայն այն հանգամանքը, որ այս իշխանությունը գաղտնի պայմանավորվածության արդյունքում տարածքներ է հանձնել, արդեն իսկ խոսում է այն մասին, որ ԳՇ-ը արել է այն, ինչ պետք է աներ, այլ բան է, որ մնացած կառույցները ՏԵՂՈՒՄ ՉԵՆ, ինչի համար դրանց պատասխանատուները դեռ պատասխան են տալու։

ԶՈՒ ԳՇ-ը կատարում է իր առաքելությունը, իսկ դրա ճանապարհին այս իշխանությունը ազգային անվտանգության սպառնալիք է, որին ճանապարհից շտապ պետք է հեռացնել»։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ասում են՝ Զինված ուժերի գլխավոր շտաբը պետք է չեզոքություն պահպանի կամ ներքաղաքական հարցերին չներգրավի։ Իսկ ո՞վ է ասում,...

Опубликовано Tigran Abrahamyan Суббота, 27 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր