211652_close_icon
views-count65150 դիտում article-date 18:02 04-03-2021

Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայում առաջնորդվում են Հիպոկրատին տված երդմամբ. ամեն օր սպասարկվում են նաև Արցախից տարհանված քաղաքացիներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 Տևական ժամանակ է, Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոնում իրենց բժշկական աջակցությունն են ստանում թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչների դեմ պատերազմի հետևանքով տարհանված Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ժամանակավորապես բնակվում են Լոռու մարզում: 

 Այսօր՝ մարտի 4-ին, SHAMSHYAN.com-ի թղթակիցն անակնկալ այցելեց Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա և ականատես եղավ, թե ինչպիսի հոգատար վերաբերմունքի են արժանանում այցելուները, որ բժշկական կոլեկտիվը՝ հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, բարձր պատասխանատվություն է ցուցաբերում առողջական խնդիրներ ունեցող և պոլիկլինիկա այցելող հիվանդների  հանդեպ:

Տնօրեն Կարինե Բաղդասարյանը գրեթե առանձին զրույցներ է ունենում բոլոլ պացիենտների հետ, իմանում, թե ինչ առողջական խնդիրներ ունեն նրանք, ինչից հետո պոլիկլինիկայի  բուժանձնակազմը   անհրաժեշտ հետազոտություններ է   անում և կատարում նշանակումներ:

 Շարժական կլինիկայում տրամադրվող ծառայությունների թվում են` ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտությունն ու խորհրդատվությունը, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ հետազոտությունները, հոգեբանի աջակցությունը, թերապևտիկ հետազոտությունը: Յուրաքանչյուր օր սպասարկվում է մոտ 50 հիվանդ: 

SHAMSHYAN.com-ի թղթակիցը զրուցեց նաև հիվանդների և Երևանից ժամանած աշխատակիցների հետ, ովքեր իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին տնօրեն Կ. Բաղդասարյանին և ամբողջ կոլեկտիվին ՝ ջերմ ու հոգատար վերաբերմունքի համար:

 Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր