Անհայտ անձինք Մոսկվայի կենտրոնում գործող բանկից ավելի քան 2 մլն դոլար են գողացել
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկերից մեկից ահայտ անձինք մոտ 160 մլն ռուբլի են գողացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն, վկայակոչելով ՌԴ ՆԳՆ-ի աղբյուրները:
Աղբյուրի տեղեկություններով՝ բանկը գտնվում է Մոկվայի կենտրոնում՝ 1-ին Բրեստսկայա փողոցում, իսկ բանկի պահոցներից մեկից գողության մասին ահազանգը գրանցվել է այսօր՝ մարտի 7-ի առավոտյան:
Գողոնը կազմում է 157 մլն ռուբլի՝ ավելի քան 2 մլն դոլար:
Ոստիկանությունը սկսել է հետաքննությունը: Հարուցվել է քրեական գործ: