1332 դիտում
16:16 10-03-2021
Քաշաթաղի Աղավնո գյուղում վերանորոգվում է դպրոցի շենքը
Վերսկսվել է Քաշաթաղի շրջանի Աղավնոյի Գարեգին Նժդեհի անվան դպրոցի շենքի վերանորոգումը, որտեղ կառուցվում է նաև մանկապարտեզ:
Քաշաթաղի Աղավնո գյուղում վերանորոգվում է դպրոցի շենքը
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Աղավնոյի դպրոցի տնօրեն Պողոս Աղաբեկյանը:
«Աղավնոյի դպրոցական կիսակառույց շենքի վերանորոգումը պատերազմի հետևանքով կիսատ էր մնացել: Մոտ մեկ շաբաթ է, ինչ սփյուռքահայ բարերարների միջոցներով վերսկսվել են վերանորոգման աշխատանքները: Դպրոցի շենքում, բացի սանհանգույցներից և վերանորոգման ենթակա այլ հատվածներից, կառուցվելու է նաև 30 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ:
Բնակչությունը շարունակում է վերադառնալ:
Այժմ գյուղում ունենք 17 նախադպրոցական տարիքի երեխա, իսկ դպրոց հաճախում են 34 աշակերտ: Նրանից 11-ին, Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանն անձամբ է ավտոմեքենայով ամեն օր Բերձորից տեղափոխում մեր դպրոց: Վերադարձել է նաև մեր ուսուցիչների 90 տոկոսը»,-տեղեկացրեց Պողոսյանը:
Անդրադառնալով անվտանգության ապահովման խնդրին՝ Աղավնոյի դպրոցի տնօրենը նախ նշեց, որ միայն շենացնելով կարող են գյուղը հայկական պահել: Անվտանգության խնդիրը շարունակում են լուծել ինքնակազմակերպմամբ:

Նմանատիպ նյութեր
4185 դիտում
18:41 03-09-2016
Քաշաթաղի Աղավնո գյուղում նոր բնակելի թաղամաս է բացվել
1521 դիտում
19:57 23-07-2022
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում վաղը նշվելու է Վարդավառը
14428 դիտում
10:40 16-10-2020
Հրետակոծվել են Հադրութի Տող, Քաշաթաղի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը, Բերդաշենը, կարմիր Շուկան
Այս բաժնից
1414 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1072 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1363 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը