211652_close_icon
views-count2736 դիտում article-date 23:34 11-03-2021

Մյուս խորհրդարանում՝ 5 հազար կյանք խլած, երկիրը կապիտուլյացիայի տարած իշխանությունը տեղ չի ունենալու. Ա.Ծառուկյան

Slaq.am-ը զրուցել է ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի հետ.

Պրն. Ծառուկյան, իշխող խմբակցության ներկայացուցիչներից մեկը կասկածի տակ էր դրել ԲՀԿ-ի խորհրդարանական գործունեության արդյունավետությունը, և առհասարակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գործունեությունը նոր Հայաստանի խորհրդարանում՝ որպես պատգամավոր: Որքանո՞վ եք արդարացված համարում նման կարծիքի գոյությունը այս իշխանության ներկայացուցչի կողմից:

-Իրականում իմ մոտ նման դատարկ դատողություններով համեմված հարցազրույցները մշտապես միայն ժպիտ են առաջացնում: Նախ ասեմ , որ մտքի նմանատիպ փայլատակումներով հանդես եկող անձի կենսագրության միակ նշանակալի իրադարձությունը հայտնի ֆեյքերի ՊՈԱԿ-ի գործունեությունը համակարգողի տեղակալ աշխատելն է եղել, այսինքն բացի ֆեյքերին մարդկանց վրա ՖԱՍ հրամանը տալուց նա իր կյանքում ուրիշ որևէ նշանակալի դերակատարում չի ունեցել: Սա ուղղակի նշում եմ նրա համար, որ ձեր ընթերցողները պատկերացնեն, թե ով է համարձակվում գնահաական տալ ԲՀԿ –ի և Գագիկ Ծառուկյանի մասին: Պատահականության սկզբունքով խորհրդարանում որպես պատգամավոր հայտնված անձը այսօր իրեն իրավունք է վերապահում խոսել շուրջ 15 տարվա քաղաքական կենսագրություն ունեցող ուժի և մեր երկրի զարգացման գործում ահռելի ներդրում ունեցող Գագիկ Ծառուկյանի մասին: Երկիրը խայտառակ կապիտուլյացիայի տարած և նման աղետալի վիճակի հասցրած քաղաքական ուժի և նրա անմնացորդ մասնիկը կազմող ֆեյքերի բանակի համար իհարկե ցավալի է արձանագրել, որ ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ղեկավարը պատերազմից դեռևս ամիսներ առաջ էր նախազգուշացնում սպասվող վտանգների մասին, առաջիկայում սոցիալական ու տնտեսական վիճակի վատթաացման և որ ամենակարևորն է՝ Արցախի գլխին կախված անվտանգության սպառնալիքի մասին: Եվ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունների ճշմարտացիությունը քողարկելու փոխարեն բնական է, որ նմանօրինակ չակերտավոր գործիչները իրենց դատարկ մեկնաբանությններով փորձում են հանրության ուշադրությունը շեղել: Բայց մի բանում հայտնի երբեմնի ֆեյքերի Արթուրը ճիշտ է՝ հաջորդ խորհրդարանում այս խորհրդարանի պատգամավորներից շատերը տեղ չեն ունենալու: Մասնավորապես մեր հայրենիքը Ադրբեջանին ծախած, 5000 անմեղ զինվորների կյանք խլած, 10-նյակ հազարավոր երիտասարդների հաշմանդամ դարձրած, 40 հազար արցախցիների անտուն ու անհայրենիք թողած այս իշխանության ներկայացուցիչները երբեք այլևս տեղ չեն ունենալու նոր Հայաստանի Ազգային ժողովում: Դա միանշանակ է:

Նմանատիպ նյութեր