211652_close_icon
views-count12773 դիտում article-date 18:15 18-03-2021

Նիկոլը պետք է գա դատարան, մենք երես-բերես հլը խոսանք. Լեւոն Երանոսյան

Իմ գերագույն հրամանատարի շինծու գործով դատ է, ես պարտավոր եմ ներկա լինելու եւ աջակցելու Սերժ Սարգսյանին: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը:

Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր՝ մարտի 18-ին, մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի գործով դատական նիստը։


Անդրադառնալով նաեւ իր դեմ հարուցված քրեական գործին, նա ասաց. «Իմ գործով կա նաեւ Նիկոլը, ազգի ողնաշար ջարդողը: Ինքը պետք է գա դատարան, մենք երես-բերես հլը խոսանք: Դեռ ասելիքներ ունենք»:

Լուսանկարը՝  Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր