21298 դիտում
13:38 14-01-2021
Նիկոլի խելքն էդքան էր հասնում, դրա համար էլ տանուլ տվեց պատերազմը. Լեւոն Երանոսյան
Նիկոլ Փաշինյանի խելքն այդքան էր հասնում, դրա համար էլ տանուլ տվեց պատերազմը։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը։
«Մենք հաղթած բանակ ենք։ Տեսաք՝ ինչ կատարվեց»,- ասաց նա։
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, Երանոսյանն ասաց, որ քաղաքականությամբ չի զբաղվում։
«Այդ հարցին չեմ պատասխանում։ Թող քաղաքական գործիչները վերլուծեն, դրանից հետո կզրուցենք»,- ասաց նա։
Լրագրողի դիտարկմանը, որ նա նշում է՝ հաղթած բանակ ենք, սակայն կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրվեց՝ ի օգուտ Ադրբեջանի, Լ․ Երանոսյանն ասաց. «Թող այդ հարցին Նիկոլը պատասխանի։ Էդքան էր իր խելքն հասնում, դրա համար էլ տանուլ տվեց պատերազմը»։
Անդրադառնալով Լ․ Երանոսյանին պատերազմի օրերին բերման ենթարկելուն՝ նրա պաշտպանն ասաց, որ բերման ենթարկելու որոշումը բողոքարկել են Դատախազություն։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
12770 դիտում
18:15 18-03-2021
Նիկոլը պետք է գա դատարան, մենք երես-բերես հլը խոսանք. Լեւոն Երանոսյան
463 դիտում
21:28 28-10-2020
Պատերազմում ամենաորոշիչը մարդու կամքն ու խելքն է
1226 դիտում
15:59 12-02-2015
«Իսլամական պետությունը» տանուլ է տալու պատերազմը. Օբամա
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»