211652_close_icon
views-count1580 դիտում article-date 20:45 19-03-2021

ԱՀ նախագահը ՀՀ ՊԵԿ պատվիրակության հետ քննարկել է ֆինանսատնտեսական փոխհամագործակցության հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ԱՀ ՊԵԿ  նախագահ Դավիթ Պողոսյանը, քննարկվել են ֆինանսատնտեսական ոլորտում  երկու հայկական հանրապետությունների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր