«Զրահաբաճկոնով գնդակահարվող անվախը». Փաշինյանը Արագածոտնի համայնքներ այցի ժամանակ զրահաբաճկո՞ն է հագել
Համացանցում երեկվանից բուռն կերպով քննարկվում է Նիկոլ Փաշինյանի զրահաբաճկոն կրելը Արագածոտնի մարզի համայնքներ այցելության ժամանակ:
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, լուսանկարում երեւում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզ կատարած այցի ժամանակ զրահաբաճկոնով է:
«Զրահաբաճկոնով գնդակահարվող անվախը…»,- գրել է փաստաբանը:
Այնինչ հիշեցնենք, որ բոլոր համայնքներում Փաշինյանը հայտարարում էր, որ եթե ժողովուրդը որոշի, որ ինքը մեղավոր է, ապա ինքը պատրաստ է կանգնել գնդակահարության պատի տակ եւ «խոնարհ» կատարել ժողովրդի որոշումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Զրահաբաճկոնով գնդակահարվող անվախը…
Опубликовано Amram Makinyan Суббота, 20 марта 2021 г.