211652_close_icon
views-count3043 դիտում article-date 23:05 22-03-2021

Դավիթ Մաթևոսյան. «Պատանդների վերադարձման մանրամասներ». newsline.am

newsline.am-ը գրում է. Այսօր  ԱԺ նախկին պատգամավոր, 1991-1995-ին Մեղրիի ՆԳ բաժնի պետ, ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթևոսյանի ծննդյան օրն է:

Դավիթ Մաթևոսյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին Ադրբեջանի ծավալած լայնամասշտաբ պատերազմի ժամանակ:

Հատված «ՍԿԻԶԲ» նոթերից. Պատանդների վերադարձման մանրամասներ:

Առաջին հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 12-ին։ Մեր կողմից մասնակցում էինք Ենոքը, Ղեւոնդը, ես, Կապանի շրջխորհրդի ու քաղխորհրդի նախագահները, որոնք գերագույն խորհրդի պատգամավորներ էին եւ Կապանի ոստիկանապետը։ Ադրբեջանական կողմը գլխավորում էր Նախիջեւանի ՆԳ նախարար Մահմեդով Մահմեդը։ Մենք գործի դրեցինք Նյուվադիում փորձարկված անկառավարելի զինված խմբավորումների տարբերակը։ Որ նրանց ձեռքի գործն է, որ նրանք բախվել են Կապանի ոստիկանության աշխատակիցների հետ, թողել հոտը եւ քաշվել սարերը։
 Մենք պատրաստակամություն հայտնեցինք հաջորդ օրվա ընթացքում կազմակերպել ոչխարների տեղափոխումն ու հանձնումը։ Պայմանավորվեցինք՝ առավոտյան մեզ են հանձնում երեխաներին, կանանց ու ծերերին, իսկ մյուսների վերաբերյալ բանակցությունները շարունակում ենք ոչխարները հանձնելուց հետո։

Սեպտեմբերի 13-ի ցերեկվա առաջին կեսին բերեցին երեխաներին կանանց ու ծերերին։ Նրանք ակնհայտ շոյված էին ադրբեջանցիների ցուցաբերած մարդկային վերաբերմունքից եւ հիասթափված՝ մեզանից։ Հավատացել էին, որ մենք իրենցով ընդանրապես չենք հետաքրքրվել, անգամ հրաժարվել ենք իրենց հարցով բանակցել։
Իմացանք նաեւ, որ պատանդներին պահում են գնացքի մեջ, որ գնացքը տնօրինում են ազգային ճակատի (ԱՃ) ներկայացուցիչները։

Կապանից բերեցին ոչխարները՝ մի 200 գլուխ պակաս։ Հետագա խոսակցությունները անպտուղ էին, բոլոր առաջարկները առանց հիմնավորման մերժվում էին, վճռականության պակաս կար։ Բանակցողներիս շուրջ պտտվում էին ինչ որ մարդիկ, մոտենում ականջ էին դնում մեր խոսակցությանը, հեռանում, հավաքվում իրար գլխի, նորից մոտենում։ Ես ու Ենոքը իրարից անկախ նկատել էինք այս իրողությունը։ Քնարկեցինք ու քայլ կատարեցինք։ Մոտեցա ականջ դնողներից մեկին՝ Իլգար էր անունը, ու խոսելու փորձ կատարեցի։ Ես խոսում էի ռուսերեն , նա՝ ազգային լեզվով։ Կցկտուր էի հասկանում։ Իմացա որ ԱՃ-ից են եւ առաջարկեցի բանակցել նրանց հետ։ Նա ներեղություն խնդրեց եւ հեռացավ։ Նրան անմիջապես շրջապատեցին ընկերները։ Մի տաս րոպեից նրանք մոտեցան եւ ներկայացան որպես ԱՃ ղեկավարներ. Օրդուբադի գործկոմի նախագահ Ռովշանը, մեջլիսի պատգամավորներ՝ Ֆարաջն ու Իլգարը։

Նրանք ասացին, որ գնացք կանգնացնողը իրենք են եւ իրենք են պատասխանատվություն կրում պատանանդների անվտանգության համար։ Մենք առաջարկեցինք մեզ ուղեկցել կայարան եւ հնարավորություն ընձեռել հանդիպել պատանդների հետ։ Նրանք տարակուսեցին, մի քիչ հապաղեցին ու համաձայնեցին հանդիպում կազմակերպել պատանդների ներկայցուցիչների հետ՝ յուրաքանչյուր վագոնից մեկ հոգու, Օրդուբադ քաղաքում՝ ինչ որ մեկի տանը։
Այդ պահին բանակցություններին լռակյաց ներկա օրդուբադի ԿԳԲ-ի պետը ազգային լեզվով հոխորտաց, նստեց մեքենա ու շարժվեց մեզանից առաջ։

Մանրամասներն՝ այստեղ

Լուսանկարը՝  Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր