1842 դիտում
09:02 26-03-2021
Ինչո՞ւ չեն արվում ճանապարհների գծանշումները․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պարզվում է՝ Երևանի փողոցներում գծանշումներ պետք է իրականացնի ոչ թե Երևանի քաղաքապետարանը, այլ Ճանապարհային ոստիկանությունը, սակայն աշխատանքն այդպես էլ չենք տեսնում:
Երեկ խորհրդարանում ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին. «Քանի որ Երևանի քաղաքապետին ԱԺ-ում հարցեր չենք կարողանում ուղղել, Ձեզանից հետաքրքրվեմ՝ որպես լիազոր մարմին. մարդիկ տեսողական հիշողությամբ են մեքենա վարում Երևանում, գծանշումները բացակայում են, գարնանն ասում են՝ աշնանը կանենք, աշնանն ասում են՝ գարնանը»։
Հարցին ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ ավելի ուշ կպատասխանի։ Պատգամավորը հայտարարեց, որ անհամբեր կսպասի պատասխանի, որպեսզի պարզ լինի, թե գերատեսչություններից ում թերությունն է, որ գծանշումներ չեն արվում:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ անկախ պատգամավորից պարզել՝ ի վերջո ինչ են պատասխանել նրան ՏԿ նախարարությունից, ում թերացումն է գծանշումների բացակայությունը. «Վաչե Տերտերյանն ինձ ասաց, որ այդ աշխատանքները պետք է իրականացնի Ճանապարհային ոստիկանությունը: Նրան այդպես են ասել Երևանի քաղաքապետարանից»:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նաև Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանից պարզել՝ ինչու գծանշումների աշխատանքները չեն կատարվում, սակայն նա այդպես էլ չպատասպանեց մեր հեռախոսազանգերին: Նաև գրավոր հարցում ենք ուղարկել և կսպասենք արձագանքի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
2931 դիտում
20:27 31-10-2018
Գործարկվել են խաչմերուկ դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
970 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»